29 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

«Բարի՛ խորհեցեք Տիրոջ մասին և պարզ սրտով փնտրեցե՛ք Նրան»

Դեկտեմբերի 10 Օրվա խորհուրդ   «Բարի՛ խորհեցեք Տիրոջ մասին և պարզ սրտով փնտրեցե՛ք Նրան» (Իմաս. 1: 1): Եթե մեղք գործեցինք, չպիտի հուսահատվենք՝ հավատալով, որ Աստված կարող է մեզ ներել: Եվ եթե ամբողջ հոգով աղոթեցինք Նրան, չպիտի կասկածենք, որ Նա լսեց մեր աղոթքը:

Ոչ ոք չի կարող անտեսել մարդու իրավունքն ու արժանապատվությունը՝ հանուն քաղաքական, անձնական կամ որևէ այլ նպատակի. Արման Թաթոյան

Անել այնպես, որ ամեն մարդ զգա՝ «թղթի» վրա գրված իր յուրաքանչյուր իրավունք կյանքում ունի իրական երաշխավորում՝ մինչև վերջ ու արժանապատիվ երաշխավորում: Սա է պետության ու բոլոր պաշտոնյաների աշխատանքի հիմնարար նպատակը: Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը ցանկանում եմ հատուկ արժևորել լրագրողներին, իրավապաշտպաններին, փաստաբաններին և իմ աշխատակազմի աշխատողներին, որոնք ամեն օր դեպի դրականն են փոխում իրենց […]

Կխնդրեմ իմ որոշման մեջ չփնտրել տարբեր ենթատեքստեր․ Գործելու եմ ընդդիմադիր դաշտում․ Իշխան Զաքարյան

Կայացրել եմ որոշում դուրս գալ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից և իմ աշխատանքը շարունակել խորհրդարանում՝ որպես անկախ պատգամավոր Կխնդրեմ իմ որոշման մեջ չփնտրել տարբեր ենթատեքստեր։ Սա իմ անձնական որոշումն է, և պահպանված են էթիկայի բոլոր նորմերը։ Երկրի համար այս ճակատագրական պահին ամենակարևորը սահմանների անվտանգության խնդիրն է ու կայուն, հասկանալի և վստահելի համագործակցությունը մեր ռազմավարական թիվ մեկ […]

Ոստիկաններն ԱԳՆ շենքից բերման ենթարկեցին «Ազատագրական շարժման» ակցիայի բոլոր մասնակիցներին

Ոստիկաններն արտաքին գործերի նախարարության շենքից բերման ենթարկեցին «Ազատագրական շարժման» ակցիայի գրեթե բոլոր մասնակիցներին։ Մինչ ակցիայի կազմակերպիչ Արա Զոհրաբյանը պահանջում էր, որ ԱԳՆ շենքից քաղաքացիներին դուրս հրավիրող ոստիկանը ներկայանա, ոստիկանները բերման ենթարկեցին Նաիրի Հոխիկյանին, ապա՝ մնացած անդամներին։ Հիշեցնենք՝ ակցիայի մասնակիցները հանդիպում էին պահանջում նախարարության ներկայացուցչի հետ։ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո վերջիններս համոզվել էին, որ կառավարությունն՝ ի դեմս Նիկոլ […]

Այսպես կոչված «միջանցքային» քննարկումները ճիշտ հարթությունում չի քննարկվում․ Տիգրան Աբրահամյան

Այսպես կոչված «միջանցքային» քննարկումները ճիշտ հարթությունում չի քննարկվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Խնդիրն այնքան այն չէ, թե ինչ ջանքեր է գործադրում (կամ չի գործադրում) ՀՀ իշխանությունը ցույց տալու իր վճռականությունը միջանցքի հարցը օրակարգից հանելու մասով։ Գլխավոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը […]

Վարդենիս-Երևան ճանապարհը փակած քաղաքացիները խոչընդոտել են վիրավոր զինծառայողի տեղափոխումը Երևան․ ՊՆ

Դեկտեմբերի 9-ին ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո հայկական կողմն ունի հրազենային թեթև վիրավորում ստացած երկու զինծառայող։ ՊՆ-ից հայտնում են, որ նույն օրը՝ երեկոյան, Գեղարքունիքի մարզում ներքաղաքական խնդիրներով բողոքի ակցիա իրականացնող և Վարդենիսից մայրաքաղաք տանող ճանապարհը փակած մի խումբ քաղաքացիներ, նախօրոք տեղեկանալով, որ քիչ հետո այդ ճանապարհով անցնելու է վիրավորներից մեկին Երևանի կենտրոնական […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 347, մահվան՝ 20 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 347 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 115: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 7767 է: Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Դեկտեմբերի 10-ի դրությամբ մահվան այս […]

Մարդն Աստծո պատկերն է

Արարչագործության վերջին օրն Աստված ասաց․ «Մեր պատկերով ու մեր նմանությամբ մարդ արարենք։ Այսպիսով, Աստված Ադամին կյանք շնորհեց՝ Իր շունչը փչելով նրա մեջ (Ծննդոց 2․7)։Այստեղից կարելի է հետևություն անել, որ մարդն առանձնահատուկ տեղ է գրավում Աստծո արարչագործության մեջ՝ ունենալով թե՛ նյութական մարմին և թե՛ ոչ նյութական հոգի ու շունչ։ Մարդն արարվել է որպես բանական ու կամային […]

Հակոբ Սիմիդյանը նախարար է նշանակվել

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հակոբ Սիմիդյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հակոբ Սիմիդյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար», – նշված է հրամանագրում։ Սիմիդյանը մինչ այս զբաղեցնում էր վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված