«Համաձայն չենք Հայաստանի թուրքացմանը». Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է. քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում (Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Գյումրիում է: «Համաձայն չեմ» շարժումը բողոքի ակցիա է անցկացնում Գյումրիում: Նրանք զգուշացնող ժապավենով, որի վրա գրված է «համաձայն չեմ» կանգնել են փողոցում և լուռ ակցիա են անցկացնում` իրենց դժգոհությունը հայտնելով Փաշինյանի վարած քաղաքականությանը: «Համաձայն չենք Հայաստանի թուրքացմանը», – ասում են ակցիայի մասնակիցները։