ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը լարված է, և կազմակերպության անդամ պետությունները շարունակում են բախվել նոր մարտահրավերների ու սպառնալիքների․ Սիմոնյանը՝ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Երևանում անցկացվող ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում։ «Գործընկերնե՛ր, անցյալ տարի Հայաստանը ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը: Կցանկանայի ձեզ ընդհանուր գծերով տեղեկացնել 2021-2022 թթ. ընթացքում ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության առաջնայնությունների իրականացման ընթացքի մասին: Կազմակերպության նախագահությունը ստանձնելով որպես առաջնահերթություն՝ խնդիր է դրվել արդիականացնել ճգնաժամային արձագանքման, մոնիթորինգի, ճգնաժամային […]





































