Մասիսի ղեկավար Դավիթ Համբարձումյանը տուգանվել է 200 հազար դրամով

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու հիմքով վարչական պատասխանատվության է ենթարկվել Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։ «Մասնավորապես՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժինը ստուգում պետք է իրականացներ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի Արարատյան փող․, հ․16/1 հասցեում գործող […]