Փաշինյանը հերթական սցենարն է գծել. «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանը հերթական մեծ խառնակչությունն է պատրաստում։ Մոսկվա մեկնելու նախօրեին նա ընդունել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին եւ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին։ Արցախում հիմնավոր կասկածներ կան, որ Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է ինչ-որ փաստաթղթեր, որոնք խաղաղության պայմանագրի նախերգանքն են լինելու, որով Արցախը նվիրելու է Ադրբեջանին։ Արայիկ Հարությունյանն ու Բալասանյանը Փաշինյանին հորդորել են չզիջել Արցախի կարգավիճակի հարցում։ […]