22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ծնկի եկած կյանքն ո՞ւմ է պետք»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Կյանքն անգին է, երբ արժանապատիվ ես ապրում։

 

Ծնկի եկած կյանքն ո՞ւմ է պետք։

Արժանապատիվ մահը հազար ծնկի եկածների կյանք արժե։

 

Մահ կա, որ ապրեցնում է ու կյանք է տալիս սերունդներին։ 

Դա ապացուցել են Ավարայրի Վարդանը, 4-րդ գնդի հրամանատար՝ Քեռին, Նելսոն Ստեփանյանը, Մոնթեն, Ռոբերտ Աբաջյանը…

Իսկ «կյանք» էլ կա, որ մահեր է բերում։

Դրա վառ ապացույցն էլ պատերազմ ու ազգային խայտառակություն բերած կապիտուլյանտներն են։

Դու՞ք եք կյանքից խոսում…

Դուք,որ ասեցիք՝ նոր պատերազմ,նոր տարածքներ։

Թե՞ որ ասեցիք՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Հոկտեմբերի 19-ին ձեր Փաշինյանն է հրաժարվել Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկից,որի հետեւանքով մի քանի հազար մահեր եք բերել։

Դուք ի՞նչ կապ ունեք կյանքի հետ։

Դուք պատերազմի,պարտության ու մահի սիմվոլ եք ու վերջ։

Այո, մենք 30 տարի հաղթող էինք ու դա ձեր «կառուցողական» Ալիեւն էլ է շեշտել։

Ձեզ չի հաջողվելու ազգային նվաստացումն ու կապիտուլյացիան ներկայացնել որպես «հաղթանակ»։

Խաղաղությունն անգին է, երբ այն արժանապատիվ է։

Խաղաղությունը արժեք չունի, երբ դրա գինը պետության գահավիժումն է, Շուշիի ու Հադրութի կորուստն է եւ սեփական երկրում կենվոր դառնալն է»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ