14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Այսօրվա իրավիճակը, ցավոք, կանխատեսելի էր. կարո՞ղ էինք խուսափել սրանից՝ իհա՛րկե. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.   «Սիրելի՛ հայրենակիցներ,   Այսօր մենք բոլորս հերթական անգամ հայտնվել ենք դժվարին իրավիճակում: Բոլորիս մտքերը սահմանին կանգնած մեր տղաների հետ են, ովքեր անձնվիրաբար իրականացնում են հայրենիքի պաշտպանության իրենց սուրբ առաքելությունը: Խոնարհումս՝ մեր ընկած զինվորների հիշատակին, համբերություն նրանց ընտանիքներին ու հարազատներին, ապաքինում բոլոր […]

Վարդենիսում զոհվածի հայրը ինքնասպան է եղել

«Հրապարակի» տեղեկություններով քիչ առաջ Վարդենիսում զոհված զինծառայողներից մեկի հայրը` Մանվել Մարտիրոսյանը, ինքնասպանություն է գործել: Կապվեցինք վերջինիս ազգականի` Արտյոմի հետ, ով հաստատեց մեր տեղեկությունները: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ից 13-ը գիշերը ադրբեջանական ԶՈՒ-ն հարձակում էր սանձազերծել ՀՀ մի շարք տարածքների ուղղությամբ, այդ թվում` Վարդենիսի: Այստեղ մեծ թվով զոհեր եւ վիրավորներ կան:

ՀՀ Ազգային Ժողովի հայտարարության տեքստի «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկած կետերը

• Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները նրա որդեգրած հայատյացության քաղաքականության հերթական դրսևորումն են: • Այս և նախորդ իրադարձությունները փաստում են, որ Ադրբեջանը չի փոխել իր մտայնությունն ուժի միջոցով լուծել Ղարաբաղյան հակամարտությունը, ավելին՝ անպատիժ մնալով ՀՀ սուվերեն տարածքի վրա նախորդ ոտնձգություններից հետո՝ արդեն իսկ լայնամասշտաբ ռազմական ագրեսիա է իրականացնում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ: Այս […]

«ՀԱՊԿ մեխանիզմներն ի վիճակի են զսպել ագրեսորին». Կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը

Սեպտեմբերի 13-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որին մասնակցում էին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։ Նիստի ժամանակ ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ ՄԽ անդամներին է ներկայացրել տեղեկատվություն այն մասին, որ սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերից հետո Ադրբեջանի […]

Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության ֆրանսիական պատվիրակության գնահատականը Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության ֆրանսիական պատվիրակության գնահատականը Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ։ #EPP #RPA        

Կհեռացնե՞նք ներքին թշնամուն, ուրեմն, կկարողանանք ետ շպրտել արտաքին թշնամուն. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   « Ադրբեջանը իր ուզածն անում է, ուժի գործադրմամբ, առաջ է գալիս, գրավում առավել հարմար դիրքեր, հարվածի տակ պահելով ՀՀ սուվերեն տարածքը, բնակավայրեր, գյուղեր , քաղաքներ, ճանապարհներ․․․Ու, կրկին՝ զոհեր, զոհեր, անմեղ ու սուրբ զոհեր․․.   Եւ այսպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ներսի թշնամուն չենք […]

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ ՊՆ (Տեսանյութ)

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 14։00-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: «Ադրբեջանական լայնածավալ  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի