29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հերթական արկածախնդրությունը: Այս ճանապարհը բերելու է մեծ զոհերի և կորուստների

ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՆՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿԲԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ
I. ՆԱԽԱԲԱՆ
Նախ նշեմ, որ օտարամետ կամ օտարամոլ չեմ։ Եվ նման մոլությունը նույնն է, որ մեկը հարևանի մայրիկին ավելի հարգի ու պատվի, քան սեփական մայրիկին։ Հայաստանից ավելի շատ այլ երկիր սիրող Հայաստանի քաղաքացին չի կարող հայրենասեր կոչվել։
II. ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ
Հակառուսականության սերմերը տվել է այս հեղափոխական իշխանությունը, ինչը ունեցել և ունենալու է հետևանքներ։ Դրանք կանխատեսելի են՝ ՀԱՊԿ-ից և այլ համագործակցությունների հարթակներից հրաժարում, ռազմական բազայից հրաժարում, գազամատակարարման դադարեցում, Իրանի հետ հարաբերությունների վատթարացում, Ռուսաստանում հայ համայնքի խնդիրներ, պատերազմ։
III. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Շրջանառվող հիմնական հարցն այն է, թե ինչու Ռուսաստանը մեզ չի պաշտպանում այնպես, ինչպես Թուրքիան Ադրբեջանին։
Իմ կարծիքով այստեղ կա առնվազն 2 պատճառ՝
ա) Ռուսաստանը չի ընդունում Հայաստանի «հեղափոխական» իշխանությանը,
բ) Ռուսաստանն այս պահին խուսափում է մեծ պատերազմի երկրորդ ճակատից և փորձում է ժամանակ ձգել։
ա․ «Ինչու չի ընդունում Ռուսաստանը Հայաստանի հեղափոխական իշխանությանը» հարցի պատասխանը գտնելու համար առաջին հերթին պետք է նայել Վրաստանի և Ուկրաինայի հեղափոխությունների օրինակին։
Հեղափոխական իշխանությունը վատ օրինակ է Ռուսաստանի (իրականում բոլոր պետությունների) համար։ Ռուսաստանի իշխանությունը գիտակցում է, որ իրենց մոտ հեղափոխությունը կկործանի Ռուսաստանը։
Երկրորդ հերթին, Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի և մյուս պետությունների հետ հարաբերություններում ազնիվ ու համարձակ չէ։ Փորձում է խաղալ հայտնի (ինձ համար ոչ ընդունելի) խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում կործանարար թեզով։ Աջ ձեռքը հյուսիսին է մեկնում, մինչդեռ նույն ժամանակ ձախ ձեռքը ծածուկ մեկնում է արևմուտքին։
Հայաստանի իշխանությունն ի վիճակի չէ իր հարաբերություններն այնպես կառուցել գերտերությունների հետ, որ կարողանա ազնիվ և արդար խաղի կանոններն առաջինն ինքը պահի՝ Ի ՇԱՀ ՀԱՅԱՍՏԱՆԻ, երկրորդը՝ նույնը պահանջի գերտերություններից։ Օրինակ, եթե մի գերտերություն պահանջում է Հայաստանի հարևան Իրանին նեղություն պատճառել, ապա կարողանա վստահ մերժի (պարզունակ տեքստի օրինակով՝ իմ հարևանն է, իմ նեղությանն առաջին հասնողը, չեմ կարող նրան վնասել կամ օգնել, որ վնասվի)։
Այս հեղափոխական իշխանության սրտում ի սկզբանե եղել է հակառուսականությունը (Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի ոտանավորը վկա)։ Սա բնականաբար չէր կարող թույլ տալ Ռուսաստանի կողմից անվերապահ աջակցությանը Հայաստանին։
բ․ Արդյոք «Ռուսաստանն այս պահին խուսափում է մեծ պատերազմի երկրորդ ճակատից» հարցի պատասխանը կարծում եմ բոլորս էլ լավ գիտենք։
Եկեք չխաբվենք, ռուսը հակաթուրք է։ Ինչքան էլ նրանք միմյանց հետ սիրախաղերի մեջ են, միևնույն է ռուս-թուրքական պատերազմը լինելու է։ Վերջին 400 տարվա ընթացքում մոտ 13 պատերազմներ են ունեցել ռուսները թուրքերի հետ։
Ռուս-ուկրաինական հրահրված պատերազմի ֆոնին, եթե Հայաստանի հողի վրա էլ մեծ բախում լինի, Ռուսաստանը լուրջ դժվարություններ կկրի։
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐԾԱՆՎԵՑ, ԻՆՔԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒ Է ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԿԱՄ ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎԻ ՄԱՏՈՒՅՑՆԵՐՈՒՄ։
Թուրքիան էլ է դա հասկանում և ամեն ինչ անում է, որպեսզի Ռուսաստանի ռազմաբազան Հայաստանից հանեն, այն ռազմաբազան, որն արդեն 30 տարի է մեզ պաշտպանում է թուրքերից (հիշեք Սիրիայի, Իրաքի դեպքերը, երբ Թուրքիան ազատ մտնում էր այդ երկրների ինքնիշխան տարածք իբրև ահաբեկիչների դեմ պայքարելու)։ Հիմա ոնց հասկանանք, եթե հակառուսները ու թուրքերը նույն բանն են ուզում, արդյո՞ք հերթական մորթվելու ծրագիրը չի իրականացվում։ Գոնե հիշենք Վարդան Այգեկցու «Գայլերը և այծերը» առակը։
IV. ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Հերթական արկածախնդրության ճանապարհով չի կարելի գնալ։ Այս ճանապարհը բերելու է մեծ զոհերի և կորուստների։ 100 տարի առաջ էլ այսպիսի կտրուկ փոփոխության պատճառով զրկվեցինք պետականությունից։
Ռուսաստանը եղել է և կմնա մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը։ Նախ պետք է մենք մեզ արժանապատվորեն պահենք (հույսներս դնենք Աստծո և մեր սեփական ուժի վրա), ու հետո նույնը պահանջենք Ռուսաստանից։
Պետք է ճիշտ դիվանագիտական-բարեկամական հարաբերություններ զարգացնել նաև Չինաստանի, Իրանի և Հնդկաստանի հետ, որոնք լավ գիտեն թուրքերի վտանգավորությունը։
Պետք է նաև փոխվի Հայաստանի անունից բանակցողը (Նիկոլ Փաշինյանը)։ Այլ կերպ հնարավոր չէ։
Իմաստություն մեր բազմաչարչար ժողովրդին։

Արա Զոհրաբյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ