Սա դիվանագիտական, իմիջային, պետական հերթական խայտառակ տապալումն է /Տեսանյութ/
Հայաստանում վաղուց շուրջ չորս-հինգ հրաշալի սինխրոն թարգմանիչներ կան: Նրանք վաղուց են աշխատում այդ ոլորտում: Դավաճանախմբի գալուց հետո կարծես թե այլևս իշխանության համար չեն աշխատում:
Ո՞վ է սա, ի՞նչ աշխատող է, ո՞վ է սրան բերել և ինչպե՞ս որոշվեց որ ոչ միայն ամեն բան մոռացող, այլև խայտառակ վատ ու կեսից ավելին չթարգմանող թարգմանողը հայտնվեց երբևէ Հայաստան այցելած ամերիկյան ամենաբարձրաստիճան պաշտոնյայի ասուլիսի կենտրոնական կերպարի դերում:
Ինչպե՞ս կարող էր արտակադրային` ականջակալային սինխրոնն անջատվել: Ինչպե՞ս չկար դրա կրկնուղին: Ինչպե՞ս միա մբողջ կառավարություն, մի ամբողջ խորհրդարան թարգմանչական երկրորդ ձայնուղի չունեն, չունեցան, ինչպե՞ս ընդհանրապես տեխնիկան և թարգմանությունն անջատվեցին:
Եվ ընդհանրապես ինչու՞ են թարգմանում: Ինչպե՞ս կարելի է հատկապես հանրության համար բնօրինակն ամբողջությամբ ծածկել: Նորմալ երկրներում հեռուստատեսային եթերներն են բնագրով արվում և լուսագրերով պատկերի ներքևում թեստավորվում:
Եվ … արդյո՞ք Պուտինի ասուլիսին թարգմանիչ կդնեին, հայերեն կխոսեին և հայերենով հարցեր կտային:
Սա դիվանագիտական, իմիջային, պետական հերթական խայտառակ տապալումն է: Այսպիսի տապալումներ անգամ չորրորդ կարգի երկրներում չեն լինում:
Հայկ Մարտիրոսյան