22 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Պիտակավորումը մերժելը չի նշանակում անտեսել կենսագրական փաստերը․ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հետաքրքիր է, որ Էդուարդ Շարմազանովին պատասխանել է մի մարդ, ով իր պաշտոնավարման տարիներին եղել է ՊԵԿ ղեկավար՝ արդեն 2018 թվականից հետո, և ընդդիմադիր է դարձել միայն այն պահին, երբ հեռացվել է պաշտոնից։
Սա անձնական հարձակում չէ, այլ քաղաքական փաստի արձանագրում։ Քաղաքական հետևողականությունը սկսվում է ոչ թե գործից ազատվելուց հետո, այլ այն ժամանակ, երբ պաշտոնն այլևս ապահովագրված չէ։ Հակառակ դեպքում ստացվում է, որ «ընդդիմադիրությունը» ոչ թե արժեքային դիրքորոշում է, այլ կարգավիճակի փոփոխության արձագանք։
Եթե խոսքը քաղաքական վերլուծության մասին է, ապա արժե նույն չափանիշներով նայել բոլորին։ Պիտակավորումը մերժելը չի նշանակում անտեսել կենսագրական փաստերը, հատկապես երբ հենց այդ կենսագրությունն է բացատրում դիրքորոշման փոփոխությունը։
Քննարկումը շահում է այն ժամանակ, երբ անկեղծորեն ասվում է՝ ո՞ր պահից և ինչո՞ւ է մարդը փոխել իր քաղաքական դիրքը։ Առանց դրա ցանկացած «կոռեկտություն» դառնում է ձևական»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ