09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Իշխանությունը, կեղծ հիբրիդային պատերազմի վտանգի ներքո, եվրոպական կառույցներին քարտ բլանշ է տալիս. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Իշխանությունը պետք է հստակ ասի, թե ովքե՞ր են Հայաստանում հիբրիդային պատերազմ վարում, ում և ինչ միջոցներով: Կասի՞, իհարկե ոչ: Որովհետև դա մտացածին եզրույթ է, որի նպատակն իշխանության կողմից բռնության, ապօրինության և զոռբայության արդարացումն է:
Ավելին, եթե ՀՀ-ում կա միավոր, ով պատերազմ է վարում սեփական ժողովրդի ներսում, ապա դա միայն փաշինյանական ռեժիմն է: Այն էլ` ոչ թե հիբրիդային, այլ դասական պատերազմի կանոններով:
Իշխանությունը, կեղծ հիբրիդային պատերազմի վտանգի ներքո, եվրոպական կառույցներին քարտ բլանշ է տալիս` այնպիսի ներգործություն ապահովելու ՀՀ-ում, որը լրջորեն վտանգում է երկրի ներքին կայունությունն ու ինքնիշխանությունը»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ