13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ինչից են վախեցած Նիկոլ Փաշինյանի հաճախորդները. Ժողովուրդ

Երկու օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հերթական հանդիպումն է ունեցել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ: Կառավարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի քրիստոնեաժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, […]

Իշխանական պատգամավորները շարունակում են պարգեւավճարներ ստանալ. Հրապարակ

ԱԺ նախագահի՝ Մոսկվա գործուղման ընթացքում նրա պարտականությունները կատարող փոխխոսնակ Հակոբ Արշակյանը երեկ պատգամավորներին պարգեւատրելու կարգադրություն է ստորագրել՝ «ՀՀ ԱԺ պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի», սակայն ո՛չ հավելված կա եւ ո՛չ էլ պարզ է, թե որ պատգամավորներին, որքան ու ինչի համար են պարգեւատրում։ Ընդդիմադիրները թերթին ասացին, որ իրենք չեն ստացել պարգեւավճար, ավելին` իրենց աշխատավարձն […]

«Մի ամիս հայ-ռուսական դաշնակցության դեմ ինչ ասեց արեց Նիկոլը, իսկ վաղը կգնա հերթական «սպասիբոներ»-ը կշռայլի». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ասողին լսող էր պետք.. Պետք չէր հակառուսական ալիք բարձրացնել իշխանությունների ուղղորդմամբ ու փորձել ընկնել Արևմուտքի գիրքը, իսկ հետո «մատաղի ուլի» կարգավիճակով գնալ ՌԴ պաշտոնյաների հետ շփվել։ Մի ամիս հայ-ռուսական դաշնակցության դեմ ինչ ասեց արեց Նիկոլը, իսկ վաղը կգնա հերթական «սպասիբոներ»-ը կշռայլի։

Ռուսաստանն առաջարկում է անցկացնել հերթական եռակողմ գագաթնաժողովը․ Պուտինը բանակցելու է Ալիևի հետ

Ռուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկելու է անցկացել հերթական եռակողմ գագաթնաժողովը, մոտ ժամանակներս ծրագրում ենք համաձայնեցնել դրա անցկացման ժամկետները, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 13-14-ին կայցելի Ղազախստան, որտեղ կմասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին, որի շրջանակում բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Մենք կառաջարկենք անցկացնել եռակողմ ձևաչափով՝ […]

«Ուշքի եկեք, քանի դեռ անվերադարձ չեք դարձել նիկոլիզմի ամբողջական զոհերը․ Խելքի՛ աշեցեք»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարբերաբար ինչ-որ մարդիկ են հայտնվում հանրային դաշտում, ինչ-որ օդից վերցված թեմաներ են հիշում, ինչ-որ ենթադրություններ են անում և ձեռքի հետ էլ չեն մոռանում պատվերը կատարել: Իսկ պատվերը՝ նիկոլիզմի ոճով Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի վրա այսօրվա մեղքերը բարդելն է: Տղե՛րք և աղջկե՛րք: Սթափվեք վերջապես և շուրջներդ նայեք: Պետություն […]

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում է

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին հերքում է Ադրբեջանի ՊՆ-ին: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շինարարական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է», – նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:

Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են հիմնովին փոխել Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը՝ հնարավորինս չեզոքացնելով այսպես կոչված հայկական հարցը. Արմեն Գևորգյան

Մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության կոչ անելով՝ Թուրքիան ավելի քան 25 տարի մերժում է բացել Հայաստանի հետ սահմանները, ԵԽԽՎ-ում կայացած «Թուրքիայի կողմից պարտավորությունների և հանձնառությունների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը: «Այս վեհաժողովում շատ երկրներ կվկայեն, որ առնվազն անհարթ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ։ Նրանցից ոմանք հույս ունեին, որ […]

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին ՀՀ տարածքի վրա Ադրբեջանի հարձակման ընթացքում. տեսանյութի հայ ռազմագերիները նույնականացված են. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների սպանության նոր տեսանյութի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարությամբ է հանդես եկել ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանության նոր տեսանյութի վերաբերյալ: «Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ադրբեջանական սոցիալական ցանցի տիրույթում տարածված տեսանյութը պատկերում է անզեն հայ ռազմագերիների խոշանգման հերթական դեպքը՝ հիմնավորելով այդ ռազմագերիներին հաջորդիվ սպանելու փաստը։ Այս անգամ էլ ադրբեջանական զինուժը տեսանկարահանում է իր պատերազմական հանցագործության փաստը։ Պաշտպանի հաստատությունը […]

Բայրամովն ասել է՝ Երևանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի տարրերը և պատասխանի է սպասում

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բիշքեկում հայտարարել է, որ Երևանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը և այժմ պատասխանի է սպասում Հայաստանից, գրում է 24news-ը։ Նա նաև հայտնել է, թե իբր Ադրբեջանը շահագրգիռ է Հայաստանի հետ բանակցություններում առաջընթաց գրանցելու մասով, ու հատկապես խաղաղության պայմանագրի կնքման, հաղորդակցությունների բացմամբ սահմանազատում անելու հարցերով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի