Խաչված ավազակին ընծայաբերված ներումը. Մեծերը Աստծո մասին
՛՛Այն մարդը, ով զբաղվելով ամենայն ակներևությամբ, լավագույն ձևով կարգավորված և Աստվածային ձեռքով կառավարվող բնության իրերով ու երևույթներով, խորհրդածելով դրանց մասին և ձեռք բերելով որոշակի հմտություն, միթե չի մղվի ղեպի բարին և միթե չի սքանչանա Բարձրյալով, Ում մեջ է ամենայն երանությունն ա ամենայն բարին: Չէ՞ որ Աստվածային սաղմոսերգուն զուր չէ, որ ասում է. ՛՛… որովհետև Դու, Տեր, ուրախացրիր ինձ Քո գործերով, Քո ձեռքի գործերով ցնծում եմ՛՛ է Սաղմ. 92.4)՛՛:
Նա խնդրել է իր շիրմաքարի վրա գրել.
՛՛Տեր, Ես չեմ փնտրում Պողոսի բարձր շնորհը և չեմ էլ կարող խնդրել Պետրոսի հանդեպ ցուցաբերած Քո ողորմությունը, բայց աղերսում եմ Քեզ հետ խաչված ավազակին ընծայաբերած Քո ներումը՛՛:
՛՛Այս Գիրքը (Ծննդոցը աշխարհի արարման պատմությունը) այնքան ճշմարիտ է, որ մենք, իբրև հարգանք հնագույն տեսակետի հանդեպ, համարձակվում ենք այսօր էլ պնդել, որ Մովսեսը մեծ երկրաբան է եղել և իր երկրաբանական գիտելիքները ստացել է Աստծուց: Նրա պնդումը, թե երկրի վրա նախևառաջ բուսականությունն է գոյացել, չի կարող ժխտվել, քանի որ հենց ջրային բույսերն են պատկանում ստորին դասին՛՛:
Կվենշտեդտ Ֆրիդրիխ Օգյուստ (Friedrich August Quenstedt, 1809-1889), գերմանացի հռչակավոր աշխարհագրագետ, երկրաբան, հանքաբան: 1837-ից հանքաբանության, երկրաբանության և հնէաբանության պրոֆեսոր Տյուբինգենում: