«Անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին գտնվել է շենքի 1-ին հարկի մուտքի մոտ, պետք է մուտք գործենք շենքի առաջին հարկ»․ փոխնախարար

«Որոնողափրկարարական աշխատանքներն ամբողջ գիշեր շարունակվել են, այժմ էլ ընթանում են, նաև հովացման որոշակի աշխատանքներ ենք իրականացնում»,- այսօր առավոտյան 10։00-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ ժամը 10։00-ի դրությամբ կա 2 անհետ կորած քաղաքացի, սակայն 16 զոհված քաղաքացիներից 1-ի ինքնությունը չի պարզվել, ուստի հնարավոր […]