26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այսօրվա «Նոր Հայաստանի» իրական խորհրդանիշը Մացոն է

Ամեն մի երկիր իր զարգացման տարբեր փուլերում ունենում է այդ ժամանակահատվածի իրական խորհրդանիշը: Օրինակ 1988-1990-ական թվականների Հայաստանի գլխավոր խորհրդանիշը Ղարաբաղյան շարժումն էր: 1990-ականներին խորհրդանիշը մեր հաղթանակներ էին:

Այսօրվա «Նոր Հայաստանի» իրական խորհրդանիշը Մացոն է՝ դատավոր Մնացական Մնացականյանը:
Նա միշտ ունեցել է վատ համբավ ունեցողի դատավոր, որի ծառայություններից օգտվել են բոլոր օրերի իշխանությունները:
Եթե նախկին իշխանության ժամանակ կային վատ երևույթներ, ապա դրանից մեկը հենց այս դատավորի առկայությունն էր: Հենց այսպիսի մարդկանց կերպարով էին մարդիկ գնահատում երկրի դատական համակարգի իրավիճակի մասին: Ներկայիս իշխանությունները հայտարարեցին, թե իբր վերացնելու են նախկին բոլոր վատ բարքերն ու ավանդույթները: Մինչդեռ նրանք վերացրեցին նախկինում բոլոր լավ կողմերը, իսկ վատը ճիշտ հակառակը՝ էլ ավելի ուռճացրեցին: Խոսում էին, թե իբր կլանային-մոնոպոլ համակարգի պատճառով է, որ բանանը թանկ է խանութներում, մինչդեռ այսօրվա ապրանքների բոլոր գները հասցրեցին բանանի գնի:
Խոսում էին, թե վերացնելու են բոլոր տեսակի անարդարությունները, բանկային տեռորը շարքային քաղաքացու նկյատմամբ: Այսօրվա անարդարությունների և բանկերի լկտիությանը պարզապես սահմաններ չկան:
Այսօր շարքային քաղաքացին դարձել է ոչ միայն թալանի «մատերիալ», այլև այս ամենը ներկայացվում է որպես քաղաքացու շահերը պաշտպանելու ձև: Նման ցինիզմ իրեն չէին թույլ տալիս նախկինները, ոորովհետև այդքան պատկերացում չունեին, որ կարելի է այդ չափ լկտի լինել և հանդուրժվել:
Նույն դատական համակարգը նախկինում էլ, մեղմ ասած, անկատար չէր, սակայն այս չափ լկտի դրսևորում չկար, ոչ թե այն պատճառով, որ նախկինները լավն էին, այլ այն, որ նախկինները չէին պատկերացնում, որ կարելի էր լինել այս չափ կլտի և հանդուրժելի հանրության կողմից:

Այն, թե ո՞վ էր Մնացական Մնացականյանը, գիտեն բոլորը: Իսկ երբ այսօր, պարզվեց, որ նա «Նոր Հայաստանում» դառնալու է, այսպես կոչված «հակակոռուպցիոն դատարանի» դատավոր, պարզ է դառնում, թե ինչպիսին է լինելու, իրականում «Նոր Հայաստանում» կոռուպցիայի դեմ «պայքարի» տրամաբանությունը:

Դրանից հետո նույնիսկ իմաստ չունի վերլուծել, թե ինչ է սպասվելու երկրին այդ գործընթացում: Մացոյի դեմքը ամեն ինչի մասին հուշում է:
Այդ «պայքարը» վերածվելու է բազմաթիվ և բազմաբնույթ պետպատվերների շրջանակներում գործընթացի, որտեղ հակակոռուպցիոնից միայն անունն է մնալու:
Ահա, այսպիսին է լինում ցանկացած հեղափոխության վերջը, երբ ժողովուրդը սկզբում թույլ չի տալիս քննադատել իր «առաջնորդին», իսկ հետո նույն ժողովուրդը սկսում է զարմանալ, թե ինչու են իրենց երեխաները կռվի դաշտում սպանվում, երբ պաշտոնապես հայտարարվում է «խաղաղության դարաշրջան»: Ինչու՞ են ապրանքների գները դառնում աստղաբաշխական բնույթի, երբ հայտարարվում է, թե իբր երկրում վերացվել են մենաշնորհները: Ինչու՞ են մարդկանց անարդար դատում, երբ իբր նախկին վատ համբավ ունեցող դատավորները հեռացվում են գործից:
Պարզվում է, երբ ժողովուրդը «վիշապի դեմ պայքարում» առաջնորդին ազատում է քննադատությունից, ապա այդ վիշապին սպանելուց հետո, ինքը, այդ առաջնորդն է դառնում իսկական վիշապ, ընդորում ավելի ագահ և լկտի, քան նախորդը:
Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
zham.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ