27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աշխարհը կոչ է անում Թուրքիային հարգել միջազգային իրավունքը

Գերմանիայի կառավարությունն իր մտահոգությունն է հայտնել Իրաքյան Քուրդիստանի և Սիրիայի տարածքում թուրքական օդուժի սկսած ռազմական գործողությունների կապակցությամբ։
Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Քրիստոֆեր Բարգերը կոչ է արել թուրքական իշխանություններին գործել առավելագույնս զգույշ և չանտեսել միջազգային իրավունքը, ինչպես նաև շեշտել քաղաքացիական անձանց պաշտպանության անհրաժեշտությունը՝ ծայրաստիճան մտահոգիչ համարելով ռազմաօդային ուժերի գործողության հետևանքով եղած զոհերի քանակը, փոխանցում է ermenihaber-ը:

Քրիստոֆեր Բարգերը նաև նշել է, որ իրենք լրջորեն են վերաբերվում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) կամ նրան մոտ կանգնած ուժերի կատարած գործողություններին, բայց ըստ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի՝ ինքնապաշտպանությունը չի ներառում վրեժխնդրության իրավունք։
Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, ով կոչ է արել Թուրքիային հարգել միջազգային իրավունքը։
Ավելի վաղ ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից ևս Թուրքիային ուղղված զսպվածության կոչեր էին արվել Սիրիայի և Իրաքյան Քրդստանի տարածքում ռազմական գործողությունների վերսկսման առիթով։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ