01 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

«Ադրբեջանը չի թաքցնում զենքով խնդիրներ լուծելու մտադրությունը». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Ադրբեջանը չի թաքցնում զենքով խնդիրներ լուծելու մտադրությունը, իսկ մարդիկ կան դեռ ընդդիմության ընդդիմություն են խաղում։ Չեմ եղել ո՛չ ՀՓՇ-ի և ո՛չ էլ Դիմադրության շարժման ղեկավարներից, գլխավոր հարթակներից խոսելու հատուկ առիթներ էլ չեմ ունեցել, եղել եմ պայքարողների շարքում, բայց փորձել եմ «բոչկա չգլորել» խորհրդարանական ընդդիմության վրա։ Եթե ձախողվել ենք, ապա […]

«Այսինքն՝ մարդուն առանց որևէ օրինական հիմքի ՀՀ տարածքից դուր գալn արգելելը, ըստ քննիչի, որևէ հանցագործության հատկանիշ չի պարունակում». Տիգրան Աթանեսյան

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սույն թվականի նոյեմբերի 16-ին Արմեն Աշոտյանի ելքը ՀՀ-ից ապօրինաբար սահմանափակելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել էր հաղորդում հանցագործության մասին: Հաղորդումը գլխավոր դատախազության կողմից վերահասցեագրվել էր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին: Նոյեմբերի 28-ին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը մերժել է քրեական վարույթը նախաձեռնելը՝ պատճառաբանելով, որ […]

«Մեծ կռիվ է հասունանում». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը․ «Այսօր Բաքու է ժամանելու Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Այսօր նաև մեկնարկում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնք ուղղված են Հայաստանի և Իրանի դեմ: Դա կարելի է հեշտությամբ հասկանալ` նայելով զորավարժությունների աշխարհագրությանը` Իրանի հետ սահմանակից Աստարա, Իմիշլի և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններ: Ըստ զորավարժությունների սցենարի` նախատեսվում են վարժանքները գետն անցնելու (այսինքն` Արաքսը) և […]

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհի ոսկրեր. ԱԱԾ

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրեր, տեղեկացնում են Ազգային անվտանգության ծառայությունից։ Այսպիսով, 2020 թ․ նոյեմբերի 9-ից մինչև այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմի 140 զոհերի ոսկրեր և 5 քարտեզներ։

«Իշխանափոխությունը Հայաստանում միակ հանգուցալուծումն է»․ Նարինե Դիլբարյան

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «ԱԺ երեկվա արտահերթ նիստն իր ողջ ահազարհուր ընթացքով, ՔՊ պատգամավորների ելույթների նվաստ բառապաշարով, դողդոջ ձայներով, սեփական նախընտրական ծրագրին դեմ գնալու փաստը անցած դարի տնտեսագետի՝ համատեքստից կտրված խոսքերով բացատրելու տխեղծ ճիգերով ազգային-պետական ողբերգության վերջնական արարն էր: Պետական անկումի ողջ այս դիմակահանդեսին Փաշինյանի ուրվականն էր, ՔՊ խմբակցությանը էլչիբեյականության […]

Համացանցում տարածվել է Լեպսի մասնակցությամբ ծեծկռտուքի տեսանյութը

Ծեծկռտուք է տեղի ունեցել երգիչ Գրիգորի Լեպսի, նրա թիկնապահների ու Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկի այցելուների միջև։ Հիշեցնենք՝ նույն օրը, համերգի ժամանակ, Լեպսն անսպասելի նետել էր բարձրախոսն ու լքել բեմը:  

Հայաստանում ապրանքների գները եվրոպական են, իսկ աշխատավարձը՝ աշխարհի ամենաաղքատ երկրինը. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ժողովուրդ ջան, ուզում եմ կիսվել ձեր հետ իմ այսօրվա խանութ այցելելու տպավորությունով:   Առավոտյան գնացի ամենօրյա գնումների «Երևան Սիթի», մի քանի սննդամթերք գնելու (կաթնամթերք, ջրեր, հաց, երշիկ). արա՜, էս ի՞նչ ա կատարվում գների հետ, ինձ մի պահ թվաց, որ ես ապրում եմ նի տո Սինգապուրում, նի տո […]

Այլևս «մեր, ձեր» օրակարգ չկա։ Պետք է դուրս գանք իլյուզիաներից, որ ճիշտ որոշումներ կայացնենք

Իշխանությունն ապրում է իշխանական գործունեության իլյուզիայով, ընդդիմությունը՝ ընդդիմադիր գործունեության, իսկ ժողովուրդը՝ խաղաղ, հանգիստ կյանքի իլյուզիայով։ Հավաքական ու անհատական մակարդակում մենք կառուցել ենք մեր իլյուզիաների աշխարհը ու չենք տեսնում, որ թուրքը մեր երկրում է՝ Ջերմուկի մատույցներում, Սևանի մատույցներում, փակում է Արցախի ճանապարհը, չենք լսում, որ թուրքը մեզ ասում է՝ էլի եմ առաջ գալու։ Ասում է բաց […]

Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները փակ են լինելու

Դեկտեմբերի 5-ին ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով: Մասնավորապես, փակ են լինելու ․Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, ․Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, ․Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից, ․Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված