Սահմանամերձ համայնքների բնակիչները կյանքի գնով են բերքը մշակում. գյուղնախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Տավուշի մարզ` խաղողի մթերման կազմակերպման աշխատանքներին հետևելու նպատակով: Նախարարը եղել է մարզի մի շարք սահմանամերձ համայնքներում և բոլոր վերամշակող ընկերություններում: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: «Սահմանամերձ համայնքները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում և մեր նպատակն է առավելագույնս աջակցել այս համայնքների բնակիչներին, […]