Ատելություն է ծնում
Հաղթանակը ատելություն է ծնում` պարտվողը ապրում է տխրության մեջ: Իսկ երջանկության մեջ ապրում է նա, ով հանգիստ է, հրաժարվել է հաղթանակից ու պարտությունից: Բուդդա
Հաղթանակը ատելություն է ծնում` պարտվողը ապրում է տխրության մեջ: Իսկ երջանկության մեջ ապրում է նա, ով հանգիստ է, հրաժարվել է հաղթանակից ու պարտությունից: Բուդդա
«Տվյալ պահին մենք տեսնում ենք մարդու, նաև Հայաստանի քաղաքացու՝ մուտք գործել քաղաքական դաշտ: Հայտը նրա մինչև վերջ զարգացած ու ամբողջական չի: Ամբողջական չի նաև այն տեսանկյունից, որ չկա վերջնական պատկերացումը, ընկալումը, տեսլականը, թե ինչ ձևով է մուտք գործելու դեպի քաղաքական դաշտ՝ նոր կուսակցությամբ թե առկա կուսակցություններով»,-«Հենարան» մամուլի ակումբում խոսելով Արա Աբրահամյանի քաղաքական դաշտ գալու հայտարարության […]
«Ազատ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը շնորհավորում է հայկական մամուլի բոլոր ներկայացուցիչներին և ցանկանում, որ մեր երկրում մամուլն ու մամուլի ներկայացուցիչներն իսկապես լինեն ազատ ու անկախ: Մեր իրականության մեջ իհարկե շատ բարդ է մամուլի աշխատակիցների համար ազատ ու անկախ ստեղծագործելը, բայց պրոֆեսիոնալ մամուլի ներկայացուցիչները, ցանկության դեպքում կարող են իրենց ազատությունն ու անկախությունը պահպանել: Այսօր մեծ խնդիր […]
ՆԵՐՍԵՍ ՕՀԱՆՅԱՆ «Նա, ով ռիսկային ներդրումներ է անում, կարող է ամեն ինչ կորցնել, սակայն ոչինչ չներդնել` նշանակում է առհասարակ ոչինչ չստանալ»: Այսօր Օհանյան եղբայրների ընկերությունն առաջատար դիրք է գրավում օգտագործված հագուստի իրացման եւ վերաշրջանառության համաշխարհային շուկայում: Ավելի քան 30 տարի է՝ նրանք հին հագուստին երկրորդ կյանք են տալիս: Այն, ինչ համեստորեն սկսվել է ընդամենը հինգ […]
Գրեթե մեկ շաբաթ է մեկնարկել է Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը: ԱԺ-ն դեռ նախորդ շաբաթ հաստատեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, իսկ հանրաքվեի դեմ և կողմ ճամբարները տևական ժամանակ է՝ համոզում են հանրությանը իրենց դիրքորոշումների ճշմարտացիության մեջ: Բնականաբար հանրությանը «այո»-ի և «ոչ»-ի ճամբարներից տեղեկատվությունը կարող է ուղղորդել, իսկ ինչպես ինֆորմացիա ստանալ առաջին ձեռքից` անձամբ ընթերցել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Պարզվում է, […]
Դեկտեմբերի 6-ին ՀՀ ամբողջ տարածքով մեկ տեղի է ունենալու Սահմանադրական բարեփոխումների համար անցկացվող հանրաքվեն, ինչն էլ շարունակում է մնալ օրվա գերագույն հարցերից մեկը: Հայաստանյան գերթե բոլոր լրատվամիջոցներն ամեն օր, օրը մի քանի անգամ, անդրադառնում են փոփոխվող սահմանադրության թեմային, տարբեր եզրահանգումներ կատարում այս հարցի շուրջ, մեկնաբանում, քննադատում կամ դրվատում առաջարկվող փոփոխությունները: Ամեն օր ականջալուր ենք լինում, […]
«Հանուն օրենքի» հասարակական շարժման ակտիվիստները ՀՀ Կառավարությունից բացատրություններ են պահանջել ազգային նշանակության հաստատությունների վաճառքի վերաբերյալ, ինչպիսին են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, ՀՀ ԱԳՆ շենքը, ԵՊՀ-ի հյուրերի տունը, Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համալիրը և այլ հաստատություններ, որոնք ունեն ռազմավարական և պատմամշակութային նշանակություն: Նրանք այսօր, Կառավարության շենքի մոտ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին։Շարժման ակտիվիստները նշում են, որ պետական սեփականության […]
Նախագահը ստորագրել է 3 նոր հրամանագրեր, որոնցով Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 70-ամյա հոբելյանի առթիվ, արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության ամբիոնի պրոֆեսոր Գարեգին Համբարձումի Դավթյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, նույն մեդալով է պարգևատրվել նաև ակադեմիայի գեղանկարչության ամբիոնի պրոֆեսոր Ժորա Գրիշայի Հայրապետյանը և գրաֆիկայի և գծանկարչության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արա ԱնդրանիկիԲաղդասարյանը:
Մայրաքաղաքում հեծանվային մշակույթի և ընդհանրապես հեծանիվների` որպես մատչելի տեղաշարժման փոխադրամիջոցի տարածմանը զուգահեռ, մի շարք փողոցների մայթերին հեծանվականգառներ տեղադրելու անհրաժեշտություն էր առաջացել: Այս մասին հայտնում է քղաքապետարանի լրատվական ծառայությունը: Այդ նպատակով հայտարարված մրցույթում հաղթած կազմակերպությունը սկսել է տեղադրել հեծանվականգառներ, որոնց թիվը ներկայում դեռևս 40 է: Դրանց առաջին խմբաքանակը տեղադրելուց հետո ծրագրի նկատմամբ հետաքրքրություն է դրսևորել նաև […]
























