Հասունացման պոռթկումը

Հոկտեմբերի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի «Թագավորի» թաղամասում, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել 1930 թ. ծնված Ազիզ Դումանյանին, որը տեղում մահացել է: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի տասնյոթերորդ նիստը, որը նախագահում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և Համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Մասնակցում էին Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության […]
50 ցմահ ազատազրկման դատապարտվածներ անժամկետ հացադուլ են հայտարարել` իրենց քրեական գործերի վերանայման պահանջով: Նրանք նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված 10 կետանոց դիմում են պատրաստել, հիմնական պահանջն այն է, որ օրենքի պայմանական վաղաժամկետ ազատման դրույթը գործի եւ իրենց վրա էլ տարածվի: «Ցմահ դատապարտյալները պահանջում են կազմել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներից խումբ մեր կողմից բարձրացված խնդիրները քննարկելու և մեր […]
Գյումրու քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որտեղ մեջբերված է քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսքը: «Սիրելի գյումրեցիներ, Ինչպես և խոստացել էի, Ձեզ եմ ներկայացնում «Գյումրին առանց տնակների» ծրագիրը, որի իրագործմամբ հուսով եմ կկարողանանք բեկում մտցնել մեր քաղաքի համար այդքան կարևոր անօթևանության լուծման խնդրում: Նորից եմ կրկնում, որ պատրաստ եմ քննարկել ցանկացած միտք և առաջարկ՝ այս թեմայի առնչությամբ: Կարծում […]
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 14-ին մասնակցել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 8-րդ «Արմթեք-Կոնգրես-2015» համաժողովի՝ Ստեփանակերտում տեղի ունեցած հատուկ նիստին և հանդես եկել ելույթով: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության լրատվական ծառայությունը: Արայիկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ ԱՀ կառավարության հրավերնընդունելու և Արցախում նիստ գումարելու համար: Կարևորելով համաժողովի նշանակությունն, իբրև տեխնոլոգիական […]
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 14-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին: Այս մասին ահյտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: Այցի շրջանակում ԱԺ փոխնախագահը կմասնակցի նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ին կից անվտանգության ոլորտի եւ նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդեցության օրենսդրության ներդաշնակեցման հարցերի միացյալ հանձնաժողովի […]
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 26-ամյա պարուհու բռնաբարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ 26-ամյա պարուհին աշխատել է Երևանի պանդոկներից մեկում և աշխատանքն ուշ ավարտելու պատճառով տուն վերադառնալու համար առհասարակ օգտվել է տաքսի ծառայությունից: […]
Տյումենի շրջանում 29-ամյա ծնողները սպանել են իրենց 1.5 ամսական երեխային: Հարբած ծնողները պառկել են քնելու ու երեխային իրենց մեջտեղում են քնացրել: Առավոտյան արթնանալուն պես նրանք նկատել են, որ երեխան մահացել է: Պարզվել է, որ քնի մեջ ծնողներից մեկը պատահաբար խեղդել է երեխային: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Քաղաքացի Լուսիկ Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցները իր և ընկերուհու նկատմամբ բռնություն գործադրելով՝ նստեցրել են ավտոմեքենան, տարել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ ոստիկանության ծառայողներից մեկը հայհոյել և բռունցքով հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը: Քաղաքացի […]