22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կա՞ մեկը, որ կասկածում է, որ «Հանրապետականը» չի վերարտադրվի /վիդեո/

«Սահմանադրական բարեփոխումները մեր տեսակետից դրական են: Մենք տարիներ շարունակ ցանկացել ենք, որ սա տեղի ունենա: Մեզ համար զարմանալի է, որ այսօրվա իշխանություններն են նախաձեռնել այս պրոցեսը, բայց դա կապ չունի և չի նշանակում, որ մենք պետք է հեռանանք մեր սկզբունքներից»,-այսօր՝ նոյեմբերի 20-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:

Զուրաբյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած կուսակցությունը չի մասնակցում «այո»-ի քարոզարշավին, քանի որ անցկացվող քարոզարշավի անկեղծությանը չեն վստահում: «Այն ուժերը, որոնք կողմ էին սահմանադրական բարեփոխումներին այսօր ասում են՝ «ոչ» և հակառակը: Փայտը երկու ծայր ունի  և չկա այնպիսի երևույթ, որը մեր իշխանություններն են նախաձեռնում և մտահոգիչ կողմ չունենա: Սակայն ես օպտիմիստ եմ և համոզված եմ, որ քաղաքական ուժերը այս ընտրություններից հետո անպայման կստեղծեն կոալիցիաներ և հաստատ կձևավորվեն լուրջ գաղափարներով խմբեր»:

Զուրաբյանը նշեց, որ պետք է  հարցին գլոբալ նայել` Հայաստանն անցնում է պառլամենտական համակարգի և մեծամասնական համակարգի վերացումը շատ կարևոր է Հայաստանի համար:

Լրագրողի դիտարկմանը, թե Սահմանադրական բարեփոխումներով իշխանությունները վերարտադրման հարց են լուծում՝ բանախոսն արձագանքեց. «Եթե Սահմանադրական փոփոխությունները տեղի չեն ունենում ՝ «Հանրապետական» կուսակցությունը վերարտադրվելու է , թե ոչ: Կա՞ մեկը որ կասկածում է, որ եթե ցանկանան, կվերարտադրվեն: Երկրորդ, եթե այս համակարգը պահպանվի՝ հանրապետականները տեղափոխվելու են այլմոլորա՞կ»:

Մանրամասները՝  քիչ անց տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ