19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Վթարված ինքնաթիռում 5 հայ է եղել /վիդեո/

Այսօր Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում վթարի ենթարկված բեռնատար  Ан-12 ինքնաթիռում հինգ հայ եւ մեկ ռուս է եղել։ Այդ մասին տեղի լրատվամիջոցներին ասել է Հարավային Սուդանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը, գրում է LifeNews-ը։ Նախնական տվյալներով՝ ավիավթարի արդյունքում 40 հոգի է մահացել, 3 հոգի ողձ է մնացել, որոնցից մեկը փոքր երեխա է։ Բացի այդ, տեղի լրատվամիջոցները հայտնել են, […]

Էրդողանի 20 տարվա վարորդը պատգամավոր է դարձել

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կողմից ընտրված պատգամավորներից մեկը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարորդ Ահմեթ Համդի Չամլըն է: Ըստ «Hurriyet» օրաթերթի` նա 20 տարի կամավոր հիմունքներով եղել է Էրդողանի վարորդը, գրում է Ermenihaber.am-ը: Աղբյուրը նշում է, որ Չամլըն առաջադրված է եղել նաև հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ, միայն թե նախորդ ընտրություններին նա չի կարողացել […]

Չափավոր օգտագործել վերամշակված միս` քաղցկեղի վտանգը նվազեցնելու նպատակով

Վերջին օրերին Հայաստանի և արտերկրի լրատվամիջոցներում լայն արձագանք ստացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2015թ. հոկտեմբերի 29-ի հայտարարությունը, որն անդրադառնում էր վերամշակված մսի և կոլոռեկտալ քաղցկեղի միջև կապին: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառյությունը: Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության զեկույցի հրապարակման շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով ԱՀԿ-ն ստացել է բազմաթիվ հարցումներ, մտահոգություններ և խնդրանքներ: Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը […]

Հիշիր քո Տեր Աստծուն

Հիշիր քո Տեր Աստծուն կյանքիդ բոլոր օրերին, մեղք չգործես կամ Նրա պատվիրանները զանց չառնես, քո ամբողջ կյանքում արդարություն կգործես, անիրավության ճանախարհներով չգնաս, քանի որ երբ արդար գործ անես, քո բոլոր գործերը կհաջողվեն, ինչպես հաջողվում է բոլորին, ովքեր արդարություն են գործում: (Տոբիթ 4:6)

Ан-12 ինքնաթիռի վթարից երեխա է ողջ մնացել

Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում վթարված ինքնաթիռի ուղեւորներից երկու հոգի ողջ է մնացել, նրանցից մեկը փոքր երեխա է, հայտնում է LifeNews-ը։ Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը վթարվել է օդ բարձրանալուց անմիջապես հետո, այն ընկել է ֆերմաների վրա։ Զոհերի մասին հակասական տեղեկություններ են ստացվում, հիմնականում նշվում է, որ 40 զոհ կա։ Հիշեցնենք, ռուսական անձնակազմով ինքնաթիռը վթարվել է Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում։

Եղանակը կտրուկ կտաքանա

Հանրապետության տարածքում նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին` հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 5-6-ին կբարձրանա 1-3 աստիճանով, 7-9-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևանում նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Պասիվ են

Henaran.am-ը սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոն ՍՊԸ-ի տնօրեն Ահարոն Ադիբեկյանից փորձեց ճշտել, թե ինչպիսի՞ մոտավոր արդյունքներ կունենա Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, ընտրազանգվածի քանի՞ տոկոսը կմասմակցի հանրաքվեին, և ընդհանուր առմամաբ, ի՞նչ տվյալներ կան հանրաքվեի հետ կապված: «Հարցումներն ընթացքի մեջ են: Մեզ մնացել է 2 մարզ: Երևանն ու 8 մարզերն ավարտել ենք, մնում են Սյունիքն ու Գեղարքունիքը»,- Henaran.am-ի հետ […]

Արվել է առավելագույնը /վիդեո/

Սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ 2016 թվականի բյուջեով արվել է առավելագույնը, որպեսզի պաշտպանվեն բոլոր սոցիալական պարտավորությունները չնայած, որ եկող տարի աշխատավարձերի, նպաստների բարձրացում չի նախատեսում: Նախարարը ըստ էության, չպատասխանեց Henaran.am-ի հարցին՝ արդյո՞ք հնարավոր է նվազագույն աշխատավարձով գոյատևել, այլ ներկայացրեց մեխանիզմներ, թե ինչպես է հաշվարկվում նվազագույն աշխատավարձը: Մանրամասները՝ տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի