ԿԸՀ-ն թանկ գնով ձեռք է բերել անհետացող թանաքը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) արդեն իսկ պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որը կայանալու է այս տարվա դեկտեմբերի 6-ին: Քվեարկությանը մասնակցած ընտրողի անձնագրում համապատասխան նշումն անելու համար նախատեսված անհետացող թանաքն ու բարձիկներն արդեն իսկ գնված են: Հոկտեմբերի 12-ին ԿԸՀ-ն առուվաճառքի պայմանագիր է կնքել Լոնդոնում գործող Baleno Sustainable Global Development ընկերության հետ՝ 2500 հատ 100մլ տարողությամբ սրվակներով […]