10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

ՄԻՊ-ի գնահատականներից չպետք է նեղանալ

ԱԺ նիստում Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ տարվա գործունեության մասին զեկույցի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գնահատականներ տվեց զեկույցին: Նա նշեց, որ օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումն աննախադեպ քայլ է, և ամեն ինչ պետք է դիտարկել համեմատության մեջ: Շարմազանովը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կայացած կարելի է համարել, ընդ որում՝ թե՛ նախկին օմբուսդմենի, թե՛ գործող օմբուդսմենի ջանքերի […]

ՀՅԴ-ն բացել է փակագծերը

Երբ Ազգային ժողովը դեռ չէր քննարկել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ՀՅԴ-ն հանդիպումներ էր ունենում տարածքային կառույցների հետ Սահմանադրության փոփոխությունների թեմայով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ այս պահին ստեղծվել է միասնական շտաբ, որը համակարգելու է ինքը: «Նույնիսկ կազմել ենք մարզեր այցելության գրաֆիկ, որ դեռ պետք է քննարկենք մարզային պատասխանատուների […]

ԲՀԿ-ում դեռ չեն շտապում

Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը համակարծիք չէ այն տեսակետների հետ, որ ԲՀԿ-ի «Այո»-ի քարոզարշավի հարցում պասիվ է: Նրա խոսքով՝ ԲՀԿ-ում ամեն մեկն իր անելիքները գիտի: «Վահան Բաբայանը քարոզչության պատասխանատուն է, ունենք ընդհանուր շտաբի համակարգող մարմին, սակայն կազմակերպչական հարցերով պետք է զբաղվի Աբրահամ Մանուկյանը»,- ասաց Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ թեև շտաբը վերջանականորեն չի ձևավորվել, սակայն […]

Իշխանությունները միտումնավոր չեն համաձայնել

Իշխանությունները միտումնավոր չհամաձայնեցին նույնականացման քարտով ընտրողների համար հատուկ սարք տեղադրել, որով կարելի է հաշվառել, ֆիքսել ընտրողներին: Այդ մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն չընդունեց վերահսկող մեխանիզմներ սահմանելու` Տիգրան Ուրիախանյանի առաջարկը: Ըստ պատգամավորի՝ դա կեղծիքներ իրականացնելու լրացուցիչ հնարավորություն է տալիս: «Խնդիրը ոչ թե միայն նույնականացման քարտ ունեցող 170 հազար […]

Անծանոթների կրակահերթից տուժածները.նոր մանրամասներ Երևանում հնչած կրակոցներից

Երեկ ուշ երեկոյան հնչած կրակոցներից վիրավորված 4 երիտասարդներից մեկի ՝ 27-ամյա Վահան Գևորգյանի վիճակը միջին ծանրությանը է, նրան վիրահատել են, Henaran .am-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Էրեբունի բժշկական կենտրոնից: Մեր զրուցակիցը նշեց, որ Վահան Գևորգյանը  հրազենային վնասվածք է ստացել՝ որովայնի և կրծքավանդակի շրջանում, ունի լյարդի վնասում։ «Վիրահատել ենք հաջող է անցել, որևէ բարդություններ չի առաջացել, […]

5-ամյա երեխան ցած է ընկել առևտրի կենտրոնի շարժասանդուղքից /վիդեո/

ՌԴ Նոր Ուրենգոեում 5-ամյա աղջնակը ցած է ընկել առեւտրի կենտրոնի երկրորդ հարկից՝ էսկալատորի վրայից։ Երեխան առեւտրի կենտրոնում մորաքրոջ հետ է եղել։ Նա փորձել է բարձրանալ էսկալատորի բազրիքի վրա ու ցած է ընկել, գրում է Lifenews-ը։ Երբ երեխան բարձրացել է բազրիքին, մորաքույրը հեռախոսով խոսելիս է եղել։ Երեխային տեղափոխել են հիվանդանոց, բարեբախտարաբար, Լինարան լուրջ վնասվածքներ չի ստացել։

Սահմանված ցուցանիշը գերազանցել է 50 րոպեով

Ըստ տեխնիկական աուդիտորի՝ «Ուոթը Սըփլայ Սըրվիսիզ Քընսալթինգ»՝ Դանիա, «ԱՎԱԳ Սոլյուշնս»՝ Հայաստան` Վարձակալության պայմանագրի պահանջների առումով «Երևան Ջուր» ընկերությունը 9-րդ պայմանագրային տարում ապահովել է լավ կատարողական արդյունքներ. սահմանված բոլոր  նպատակակետերը նվաճված են: Այս մասին հայտնում է «Երևան Ջուր» ընկերության լրատվական ծառայությունը: Վերջին տարիներին Աուդիտորը պարբերաբար նշում է մասնավորապես ջրամատակարարման տևողության (հատկապես՝ նվազագույն տևողության) աճի մասով զգալի […]

Մայրաքաղաքը ծառատունկի է պատրաստվում

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նոյեմբերի 14-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկին  և շաբաթօրյակին ընդառաջ տարվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Հանձնարարվել է մեկ անգամ ևս ուսումնասիրել ծառատունկի համար նպատակահարմար տարածքներն ու դրանք ներառել ծառատունկի աշխատանքներում:

Վատ կանխատեսումները չարդարացան․ տնտեսագետ

2015թ.-ի 2-րդ եռամսյակում բավականին բարձր տնտեսական աճ էր արձանագրվել՝ 5.1 տոկոս և արդյունքում 2015թ.-ի առաջին կիսամյակի համար ունեինք 4 տոկոսանոց տնտեսական աճ: ԱՎԾ-ի հրապարակած վերջին տվյալների համաձայն 2015թ. ինը ամիսների համար տնտեսական աճի ցուցանիշը մի փոքր նվազել է՝ կազմելով 3.7 տոկոս: Այս մասին, անդրադառնալով ԱՎԾ ցուցանիշներին, Henaran.am-ին ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Նրա խոսքերով, 3-րդ եռամսակում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի