2015 թ. հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի և «Հայաստան» նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպում: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից հանդիպմանը մասնակցել են Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Պետրոս Մակեյանը և Հմայակ Հովհաննիսյանը, իսկ «Հայաստան» նախաձեռնության կողմից՝ Աշոտ Մանուչարյանը, Սոս Գիմիշյանը և Գառնիկ Սարգիսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կողմերի միջև համագործակցության հարցեր:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզային և Պակիստանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մամնուն Հուսեյնին՝ Աֆղանստանի և Պակիստանի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել Աֆղանստանի և Պակիստանի նախագահներին, երկու երկրների ժողովուրդներին`մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ […]
Վերջերս Հայաստանում արտոնագրվել է բոլորովին նոր տիպի արևային էլեկտրոկայանի նախագիծ, որին տրվել է «ՀՈՎԱԿ» անվանումը: Էլեկտրոկայանի աշխատանքային սկզբունքը շատ պարզ է և հասկանալի նույնիսկ ոչ մասնագետներին: Այստեղ օգտագործվում է բնական քարշի ուժը. այն, ինչը մեզ հայտնի է բնակարանների օդափոխման համակարգերից և ծխնելույզներից: 20-րդ դարում բազմաթիվ հետազոտողներ փորձել են արդյունավետ եղանակներ մշակել այս երևույթը որպես էներգետիկ […]
ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 30-ին Դուշանբեում հանդիպել է Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզոդայի հետ: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Հանդիպման ընթացքում երկու երկրների վարչապետները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Զրուցակիցները կարևորել են տնտեսական, հումանիտար և այլ ոլորտերում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների […]
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ է ընտրվել ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Փոլ Ռայանը: 45-ամյա թեկնածուն ստացել է Կոնգրեսի հանրապետականների ձայների մեծամասնությունը: Այս պաշտոնում նա կփոխարինի Օհայոն ներկայացնող Ջոն Բոներին, ով հրաժարական էր տվել, նշվում է Ամերիկայի հայկական համագումարի տեղեկագրում։ Բեյները Թուրքիայում խոստացել էր` քանի դեռ ինքը խոսնակ է, ցեղասպանության օրինագիծն օրակարգ չի գա: Հատկանշական է, որ Ռայանը […]
ԱԺ քառօրյայի ավարտին լրագրողների հետ կազմակերպվող ճեպացրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ իր հայտարարությունները մեջբերում են կոնտեքստից դուրս: Խոսքը այն հայտարարության մասին է, որտեղ նա արձագանքել է «Նոր Հայաստանի» հայտարարություններին, թե նրանք դեկտեմեբերի 1-ից պատրաստվում են ճնշում գործադրել իշխանությունների նկատմամբ: Բաղդասարյանը հերքեց, թե ասել է, որ «Նոր Հայաստանով» պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Բաղդասարյանը պարզաբանեց, որ […]
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Հայաստանը ողջունում է Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական ընդլայնումը վկայում է, որ մարդկության դեմ իրականացված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և Հայոց ցեղասպանությունից նույնիսկ հարյուր տարի անց մարդկությունը շարունակում է ճանաչել և դատապարտել այդ ոճրագործությունը։ Այս քայլով Պարագվայի Սենատը […]
«Նախկին՝ անձնակենտրոն սահմանադրությունից անցնում ենք հասարակակենտրոն սահմանադրության»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը: «Նոր սահմանադրությունը նոր մարդու ձևավորման հիմք է դնում Հայաստանում, այն ոչ այնքան կարևորում է անձերի և լիդերի դերը, որքան՝ թիմը»,-Վահրամ Մկրտչյանը՝ հավելեց, որ առաջարկվող սահմանադրությամբ անցում է կատարվում մի ժամանակաշրջանի, երբ ոչ թե անձը, այլ քաղաքական ուժը պետք […]
Microsoft ընկերությունը վերջերս թողարկեց Skype-ի վեբ տարբերակը, որի շնորհիվ հնարավոր դարձավ առանց Skype ծրագրի տեղադրման օգտվել այդ ծառայությունից: Վերջերս Skype-ում ավելացել է նաև նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս Skype-ի հաշիվ չունեցող օգտատերերին միանալ տեքստային խոսակցությանը կամ զանգին: Դրա համար պետք է ընդամենը բացել անհրաժեշտ հղումը, որն ուղարկել է խոսակցություն ստեղծողը: Եթե Դուք չունեք Skype-ի հաշիվ, […]