04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ո՞նց կարելի ա ինչ-որ մի գործընթաց դնել ընդդիմության ուսերին»…

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ընդդիմությունը կարծես թե խորը ընկճախտի մեջ լինի. անընդհատ հանրահավքներ է կազմակերպում, սակայան այդ հանրահավքերին ընդամենը մի քանի 10-յակ մարդ է գնում: Այս առնչությամբ Henaran.am-ը զրուցել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի հետ՝ պարզելու վերջինիս տեսակետն ընդդիմության քաղաքականության շուրջ:

«Էս երկրում եթե էս խեղճ ու կրակ ընդդիմությունն էլ չլինի, անօրինականությունը մինչև վերջ տիրելու է բոլոր: Հանրաքվեի ժամանակ, եթե չլիներ ընդիիմությունը, հանձնաժողովները կեղծելու էինն, ոստիկանությունը չէր գործելու: Հանրաքվեի ժամանակ կարծես միայն ընդիիմություն էր գիտակցում, որ սա ընտրություն է և պետք է կանխել ապօրինությունները»,- նշեց Կարապետյանը:

Կարապետյանը շեշտեց նաև, որ ի վերջո պետք էր ասել իշխանություններին, որ ընտրակաշառքը ևս կաշառք է. «Երբ ոստիկանությունը, ենթադրենք, համալսարանի մի դասախոսի է բռնում և ասում, որ նա կաշառք է վերցրել, ինչ հաղորդումներ ունի՝ «02», «03», «04» ասում է այդ մասին, բա էդ ընտրակաշառքը կաշա՞ռք չի: Բա ոստիկանությունն ինչո՞վ ա զբաղվում: Ո՞նց կարելի ա ինչ-որ մի գոծընթաց դնել ընդդիմության կամ հսարակության ուսերին: Ստացվում էր այնպես, որ հանրաքվեն ընդդիմություն էր կազմակերպել, և իշխանությունները անգամ չգիտեին, թե սա ինչ բան է: Ախր դա քաղաքական հիմարություն է»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ