Պահել ոչ ոքի չի կարելի․․․
Դու միայն թե ոչ ոքի շատ մոտ մի թող քեզ։ Թողնես, ցանկանաս պահել, մինչդեռ պահել ոչ ոքի չի կարելի․․․ Էրիխ Մարիա Ռեմարկ
Դու միայն թե ոչ ոքի շատ մոտ մի թող քեզ։ Թողնես, ցանկանաս պահել, մինչդեռ պահել ոչ ոքի չի կարելի․․․ Էրիխ Մարիա Ռեմարկ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հիշում է, թե ինչպես հանրությունն անլուրջ վերաբերվեց ԱԱԾ-ի կողմից Նորք Մարաշում վնասազերծված մարդկանց: Ազատության հրապարակում Ժիրայր Սեֆալյանը տեսակետ հայտնեց, որ անլրջությունը շարունակվում է: «Գործող ռեժիմը իր համապատասխան անվտանգության ծառայություններով շուտվանից չունեն ժողովրդի վստահությունը: Այսինքն նրանք, եթե ապագայում ճիշտ գործ անեն, ժողովուրդը չի հավատալու: Իմ կարծիքով՝ այդ […]
Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընգրկված էին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի եւ 2015թ. հեռուստամարաթոնի ընթացքի, արդյունքների ու իրականացվելիք միջոցառումների մասին հարցերը: Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Քննարկված հարցերի վերաբերյալ երկրի ղեկավարը կոնկրետ հանձարարականներ է տվել ԼՂՀ կառավարությանը եւ պաշտպանության նախարարությանը […]
Դեկտեմբերի 22-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը։ Միջոցառմանը ներկա էին ՄԳԻՄՕ-ի ռեկտոր, ակադեմիկոս Անատոլի Տորկունովը, ԲՈւՀ-ի դասախոսներ, շրջանավարտներ և ուսանողներ։ Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Խորհրդանշական է, որ երկու ամիս առաջ Երևանում կայացած ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումն անցավ հենց Լազարյան ճեմարանի 200-ամյակի խորագրի […]
Ռուսաստանի Պետդումա նախագիծ էր մտցվել, որով առաջարկվում էր , որպեսզի բժիշկները ծնողներին հայտնեն իրենց 15 տարեկանից բարձր դուստրերի՝ աբորտ անելու ցանկության մասին։ Դումայում այսպես կոչված «անչափահասների իրավունքները» ավելի բարձր են դասվել չծնված երեխաներին փրկելուց, հայտնում է РИА Новости -ն։ Ներկայումս, համաձայն ՌԴ օրենքի, 15 տարեկանից սկսած՝ աղջիկները կարող են ինքնուրույն որոշել՝ աբորտի դիմել, թե ոչ։ […]
Ս. թ. դեկտեմբերի 20-ին, 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ և երաժշտական քննադատ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Շմավոնի Գյոդակյանը: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը: Գեորգի Գյոդակյանը ծնվել է 1928 թվականին, Գյումրիում: 1952 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1955 թվականին` Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան: 1957 թվականից աշխատել […]
«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն ամփոփել է 2015 թվականի աշխատանքներն ու հաստատել 2016թ. բյուջեն Պ«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի նիստերի դահլիճում տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստի ընթացքում լսվել է 2015թ. հաշվետվությունն ու ներկայացվել 2016-ի բյուջեն: Նիստը վարել է Երևանի քաղաքապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը: Նիստին ներկա […]
Բրազիլացի հայտնի ծաղրանկարիչ Կառլոս Լաթուֆի թիրախում այս անգամ հայտնվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու պոլսահայ հանրահայտ լուսանկարիչ Արա Գյուլերը, գրում է Ermenihaber.am-ը: Լաթուֆը իր հերթական ծաղրանկարում անդրադարձել է օրերս Գյուլերի` Էրդողանին և նրա ընտանիքին լուսանկարելուն: Թուրքիայում բազմիցս գրաքննության զոհ դարձած բրազիլացի նկարիչի ծաղրանկարում պատկերված է Էրդողանը` թուղթը ձեռքին, նստած զուգարանակոնքին, որին լուսանկարում է Գյուլերը: Ծաղրանկարը […]
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ իր գործունեությամբ Սեյեդ Քազեմ Սաջադին կնպաստի հայ-իրանական առկա […]


































