17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Արթուր Բաղդասարյանը նոր կուսակցությո՞ւն է հիմնում

Այսօր տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման կառավարման խորհրդի նիստը: «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ նիստում որոշում է կայացվել փետրվարի 20-ին անցկացնել «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարը:

Նիստում նաև լայն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերներին առնչվող հարցերի:

Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ միավորումը» ստեղծվել է ՕԵԿ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից և ընդգրկել ՕԵԿ-ական վերնախավը: Այլ կերպ ասած՝ Արթուր Բաղդասարյանը, ստեղծելով նոր կուսակցություն, փորձում է չեզոքացնել ՕԵԿ-ի նկատմամբ հասարակության մոտ ձևավորված բացասական վերաբերմունքը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ