21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Շուկայում կեղծ դեղեր կան. առողջապահության նախարարությունը զգուշացնում է

ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչությունը «Հոֆֆմանն-Լյա Ռոշե» ՍՊԸ ընկերության հայաստանյան ներկայացչության կողմից ներկայացված դիմումի հիման վրա  հարուցել է վարչական վարույթ անհատ ձեռնարկատեր Աշոտ Գյունաշյանին պատկանող դեղատնային կրպակում (հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 1/8) և նոյեմբերի 11-ին իրականացվել զննում՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի և դրան առնչվող իրավական այլ ակտերի պահանջների ապահովումը պարզելու նպատակով: Այս մասին հայտնում […]

Բացատրեք․վրացի կամավորները սպառնում են Ավագովին Սահակաշվիլու համար /վիդեո/

Վրացի կամավորները, ովքեր Դոմբասում կռվում են, տեսանյութ են տարածել, որում դիմում են Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովին։ Նրանք Ավագովին կոչ են անում կամ բացատրել իր խոսքերը կամ դրանց համար պատասխան տալ, քանի որ նա դրանցով վիրավորել է ողջ վրացի ազգին։ «Մենք ուզում ենք իմանալ, Ավագովը նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին ասաց, որ վրացիները, ովքեր Ուկրաինայի […]

Նախագահը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ նախարարը Երևանում կառուցողական և արդյունավետ հանդիպումներ կունենա՝ նոր խթան հաղորդելով երկու բարեկամ երկրների փոխգործակցությանը պաշտպանական ոլորտում, որը ավանդաբար հանդիսանում է հայ-հունական միջպետական հարաբերությունների կարևորագույն հենասյուներից մեկը: Այս մասին հայտնում […]

Գնելը դանակով հարվածել ու խեղդել է. դատը նորից հետաձգվեց

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում այս տարվա հունվարի 29-ին դաժանորեն սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց։ Այս անգամ պատճառը ամբաստանյալներից Մովսես Ազարյանի պաշտպանի բացակայությունն էր։ Սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը կարծում է, որ դատական նիստերի հետաձգման հիմնական նպատակը մեկն է՝ ցանկանում են […]

Այլընտրանքային ծառայություններ` հոգեկան խնդիրներով մարդկանց խնամքի համար

Կառավարությունը հաստատել է շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգը: Որոշմամբ նախատեսվում է կարգավորել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները շուրջօրյա խնամքի տներում: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը: Որոշմամբ հաստատվող կարգով սահմանվում են շուրջօրյա խնամքի […]

Ամանօրյա իրարանցում Հանրապետության հրապարակում

Այս տարի Հանրապետության գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները սովորականից շուտ են սկսվել: Այսօր արդեն Հանրապետության հրապարակ էին բերվել ամանորյա տոնածառի հիմքի դետալները, և կատարվում էին դրա տեղադրման հետ կապված աշխատանքներ: Տոնածառի վրա այս տարի փոփոխություն առանձնապես շատ չի լինելու, որովհետև տոնածառի փոփոխությունը պետք է լինի գլոբալ փոփոխություն, ինչը մեծ գումարների հարց է, ասել է Երևանի դիզայները: Տոնածառի […]

Կարգավորվում են աճուրդների անցկացման խնդիրը

Այսօր գործադիրը հավանության արժանացրեց «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնությունը ուղղված է պետական և համայնքային հողերի կառավարման ոլորտը կարգավորող իրավական ակտերի պարզեցման, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ և աննպատակահարմար մեխանիզմների կրճատմանն ու վերանայմանը: Մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման […]

Կառավարությունը շարունակում է աջակցել սահմանամերձ համայնքներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության պահուստային ֆոնդից  130 մլն   դրամ կհատկացվի  Տավուշի  մարզի սահմանամերձ համայնքների` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար: Ըստ հիմնավորման՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում առկա են մի շարք հիմնախնդիրներ` ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես, գազիֆիկացման, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի