«Գլենդել Հիլզ»-ը սնանկ է ճանաչվել. ժողովուրդ
««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ նախորդ տարվա դեկտեմբերի 22-ի կայացրած վճռով «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել։ Հիշեցնենք, որ «Գլենդել Հիլզ»–ի սնանկության մասին վաղուց Էին լուրեր շրջանառում։ Ավելին՝ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի վերաբերյալ հարուցված են մի քանի սնանկության վարույթներ։ Ի դեպ, «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նույնպես դատի Էր տվել «Գլենդել Հիլզ»–ին՝ նույն՝ սնանկ ճանաչելու պահանջով։ Ըստ ՀԷՑ-ի հայցի նշված ընկերությունն իրենց պարտք է 138 միլիոն դրամ։ Նշենք, որ ընկերության պարտատերերն իրենց պահանջները կարող են ներկայացնել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ սնանկության մասին հայտարարությունից հետո՝ մեկամսյա ժամկետում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։