22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Բարով ես եկել. Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը` Արաս Օզբիլիսին

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Սելինա Դողանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արաս Օզբիլիսի` թուրքական «Բեշիքթաշ» ակումբ տեղափոխվելու վերաբերյալ, գրում է Ermenihaber.am-ը:

Դողանը, ողջունելով Օզբիլիսի տեղափոխումը, նշել է, որ ազգությամբ հայ ֆուտբոլիստի` թուրքական ակումբում խաղալը թուրք և հայ ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման հնարավորություն է ստեղծում:

Պատգամավորը իր գրառման մեջ հիշեցրել է, որ Օզբիլիսը ծնվել է Ստամբուլում և ավելացրել, որ ցավալի է, որ Օզբիլիսի հայ լինելու պատճառով Թուրքիայում սոցիալական ցանցերում որոշակի շրջանակների կողմից նրա դեմ ռասիստական արտահայտություններ են հնչում:

«Թող ոչ ոք չմոռանա, որ ֆուտբոլ սպորտաձևը այս երկիր առաջին անգամ ներմուծվել է ոչ մահմեդականի կողմից, իսկ թուրքական ֆուտբոլի լեգենդ հանդիսացող Լեֆտեր Քյուրյուքադոնյադիսը հույն էր:
Սիրելի Արաս, բարով ես եկել քո տուն, քեզ և «Բեշիքթաշ»-ին հաջողություններ եմ մաղթում»,-գրել է Դողանը:

Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիջոցներում հրապարակված լուրերի համաձայն՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը տեղափոխվում է թուրքական «Բեշիքթաշ» ակումբ:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ