29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Թող հավերժ ջնջվեն …»

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի աղիվնիներով նկարների շուրջ մեկնաբանությունները փոթորկել են սոցցանցերի ակտիվ օգտատերերին:

Պաշտպանության նախարարի կինը Facebook-ի իր անձնական էջում նկաներ է հրապարակել ու գրել. «Ձմեռային էլեգիա…

Ձմեռ է: Ձյան հաստ ծածկույթը փակել է ամենուր ամեն ինչ ու, ինձ թվում է, մաքրել է աշխարհը ոչ միայն փոշուց ու կեղտից, այլ նաև չարիքից: Առավոտ է: Շտապում եմ…Մաքուր ու պաղ օդը շամփրում է ճակատս: Ծակող արևից կկոցելով աչքերս՝ փորձում եմ շնչել վաղորդյան սառը, թարմ օդը՝ ցրելով տխուր մտածումներս, երբ հեռվից մի ձայն շշուկով հուշեց. «… Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև՛, և արևի մեջ այսքան ձյու՛ն չկա…»… Շուրջս հալված ձյան շերտերը տեղ-տեղ բացել են գետինը ու շրջապատող աշխարհը դարձրել հստակ սև և սպիտակ: Մտորելով բարձրանում եմ աշխատասենյակ: Սենյակի տաք օդը վանում է մի տեսակ: Բացում եմ պատուհանն … ու հրաշք… Փոքրիկ սպիտակ աղավնին փորձում է ներս սողոսկել: Հազիվ եմ գրկում նրան, երբ իրեն ներս է գցում նաև զուգընկերը՝ թավշյա սևուկը: Տաք սենյակը լցվում է նրանց փափուկ թևերի ճախրանքով՝ սիրով ու բերկրանքով: Երբ գեղեցիկ զույգը ճեմում էր սեղանիս վրա, նայում էի նրանց ու մտորում՝ այսօր սևն ու սպիտակը չեն հակադրվում միմյանց, այլ լրացնում են՝ միահյուսվելով դառնալով խաղաղության, միասնության ու սիրո խորհրդանիշ: …Այնպես ուզում եմ աշխարհին խաղաղություն, բարություն, սեր ու ճախրանք պարտադրել… Եվ երբ կգա գարունը, թող հավերժ ջնջվեն աշխարհակործան պատերազմները, թշնամանքը, սուտն ու չարիքը»:

33

29

30

31

32

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ