17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Մոսկվան լուսավորվեց․ տեղադրվել է աշխարհի ամենամեծ տոնածառի խաղալիքը /վիդեո/

Որպեսզի ստեղծեն աշխարհի ամենամեծ տոնածառի խաղալիքը, անհրաժեշտ է եղել 23 հազար լույս։ Գնդակը ոչ միայն լուսավորվում է, այլեւվ 500 գեղարվեստական լուսավորման ծրագիր ունի։ Խաղալիքը տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում եւ լուսավորել Մոսկվան։ Ամմեն օր բազմաթիվ մարդիկ են հավաքվում՝ հետեւելու խաղալիքի անհավանական գեղեցկությանը։

Սերժ Սարգսյանի ուղերձը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ստեղծման 15-ամյակի առթիվ, որտեղ մասնավորապես ասվում է. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հարգելի՛ աշխատակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ստեղծման 15-ամյակի կապակցությամբ: Հեռարձակվող լրատվամիջոցները, լինելով տեղեկատվության տարածման և ստացման ամենաարդյունավետ ուղիներից մեկը, բացառիկ նշանակություն ունեն արդի աշխարհում: Հեռահաղորդակցության […]

Պայմանը փոխեց՝ բնամթերքով

Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ուժի մեջ է թողնում իր կողմից նախապես հայտարարված պայմանը՝ միայն գումարով հարցազրույց տալ: Հիշեցնենք, պատգամավորը պատրաստ է հարցազրույց տալ միայն 500 եվրոյի դիմաց: Henaran.am-ի հետ զրույցում Ալեքսանյանն ասաց՝ վճարովի հարցազրույցի համար իրեն դեռևս ոչ մի լրագրող չի դիմել: Նա անկեղծացավ, թե համաձայն է անգամ բնամթերքով հարցազրույց տալ: «Եթե 500 եվրո չունեք, կարաք […]

Հայաստանն ու Իրանն ամրապնդում են կապերը` առողջապահության ոլորտում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն Իրանական ժողովրդային ապահովագրական ընկերության պատվիրակության անդամների հետ հանդիպմանը ներկայացրել է դեկտեմբերի 13-15-ը Թեհրան կատարած այցի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները:  Բարձր գնահատելով  հարևան երկրի առողջապահական համակարգի  մոտեցումներն ու ծրագրերը` Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ ԻԻՀ առողջապահության և բժշկական կրթության նախարարի հետ քննարկվել է և որոշվել ստեղծել հայ-իրանական աշխատանքային խումբ: Այս մասին […]

Կձեւացնեն, թե վայելում են ազատությունն ու անկախությունը

Աշխարհի ծանրությունը տղամարդկանց ուսերին է։ Եթե այդ ծանրությունը տղամարդկային ուսերը հրաժարվում են տանել, աշխարհը սայթաքում է, այն կարող է ընկնել․․․ Պետք է ուժեղ, հետեւողական, պատասխանատու տղամարդկանց դաստիարակել։ Հակառակ դեպքում նրանց հետաքրքրությունների շրջանակը կմնան միայն գարեջուրը, ֆուտբոլը, բազմոցն ու տափակ անեկտոդները։ Եւ այդ աղետն ամենից շատ իրենց վրա կզգան կանայք։ Նրանք չեն իմանաէ ում լսել, ում […]

Քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ: Ողջունելով դեսպանին` քաղաքապետը շնորհավորել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ Երևանի և իրանական քաղաքների միջև առկա ջերմ բարեկամական կապերն այսուհետ ևս կզարգանան ու կկրեն գործնական բնույթ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի […]

Հանձնարարվել է չխոչնդոտել փաստաբանների գործունեությանը

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը օրեր առաջ՝ դեկտեմբերի 8-ին, դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հայտնելով, որ Երևան քաղաքի որոշ վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ խոչընդոտում են փաստաբանների կողմից իրենց մասնագիտական գործունեության իրականացմանը՝ չթողնելով վերջիններիս՝ որպես իրենց վստահորդների ներկայացուցիչներ, մասնակցելու հանձնաժողովների նիստերին: Այս մասին հայտնում է փաստաբանների պալատի լրատվական ծառայությունը: Այսօր՝ դեկտեմբերի 17-ին […]

Խայտառակ ձևով՝ վարկերը մսխվում են լոլոներ կարդալու համար

Խորհրդարանում քննարկվում է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված 2015 թվականի նոյեմբերի 4-ին Երևանում ստորագրված ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի Եվրասիական ընկերակցության ճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին համաձայնագիրը վարերացնելու նախագիծը: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում վստահեցրեց, որ այդ վարկը ինչպես և այլ վարկերի դեպքում չի ծառայելու իր նպատակին: Նա տեղեկացրեց, որ […]

Եթե 100 հազարը քիչ լինի…/վիդեո/

Այսօր Կառավարությունը որոշում  կայացրեց 33 միլիոն տրամադրել ՀՀ արդարադատության նախարարությանը` Սահմանադրության 100 հազար օրինակ տպագրելու համար: Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը նիստից հետո նշեց, որ դրանք վաճառքի համար չեն,անվճար բաժանվելու են պետական հիմնարկներին: Ասաց, որ քաղաքացիներն էլ կարող են այդ հիմնարկներում ծանոթանալ Սահմանադրությանը: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված