Անունը` «մարդ»
Լուսանկարը` Շահե Աճեմյանի ֆեյսբուքյան հանրագրից
Լուսանկարը` Շահե Աճեմյանի ֆեյսբուքյան հանրագրից
Դեկտեմբերի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը։ Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է նաև TR-107 տիպի հրթիռային կայանքներ […]
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն այսօր հարձակվել են սիրիական Դեյր-Էզ-Զորի դպրոցի վրա, ինչի արդյունքում 9 աշակերտուհի է մահացել, 15 երեխա վիրավորվել է, հայտնում է lifenews.ru-ը։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։
Արձանագրենք, որ Հանրապետության նախագահի ելույթը անսպասելի չէր ու ըստ էության` երկրի ղեկավարը վերահաստատեց այն, ինչի մասին գիտի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ու ինչի մասին խոսվում էր վերջին տարիներին, երբ սահմանին քիչ թե շատ լարված իրավիճակ էր լինում։ Նախագահ Սարգսյանի դիպուկ ու հասցեական ելույթը բացառիկ կարևորություն ունի ոչ միայն այն իմաստով, որ դրա ժամանակը վաղուց հասունացել էր, […]
Քաղաքացիներ Ժենյա Մ.-ն և Լիանա Ղ.-ն նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն մասին, որ Ռոզա Զ.-ին առևանգելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2014 թվականի հուլիսին, վարույթն իրականացնող հիշյալ քննչական բաժնի քննիչը հարվածներ է հասցրել իրենց մարմնի տարբեր մասերին՝ պահանջելով հարցաքննության և առերեսման արձանագրություններում իր թելադրանքով […]
Qatar Masters Open 2015-ի երկրորդ տուրը հաջողությամբ ավարտվեց մեր հայրենակցի համար: Բոլոր մասնակիցները չեն դեռ, որ ավարտել են իրենց խաղերը: Վլադիմիր Հակոբյանը, ով այս տուրում մրցում էր Պոնտուս Կառլսոնի հետ հրաշալի հաղթանակ տարավ ի ուրախություն շախմատի հայ երկրպագուներին: Հակոբյանը առաջ շարժվում էր սև խաղաքարերով, տեղեկացնում է chess.am -ը: Այս հաղթանակը շատ լավ հնարավորություն է տալիս հայ […]
Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` դեկտեմբերի 19-ին Բեռնում կայացած հանդիպմանը։ Նա նշեց, որ այս հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանն աստիճանաբար գործ է ունենալու իրավիճակին ոչ համարժեք արձագանքող Արդբեջանի հետ։ «Ադրբեջանում հասունացել են խնդիրներ ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական դերակատարման առումով: Այստեղ խիստ […]
Հակառակորդը տարեսկզբից գործի է դրել այնպիսի զինատեսակներ, որոնք հրադադար կնքելուց հետո չէին օգտագործվել՝ զրահամեքենա, հաուբից, զենիթային սարքավորումներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինս պատասխանելով հարցին` արդյո՞ք հայկական կողմը նույն զինատեսակներով է պատասխանել հակառակորդի ծանր հարվածներին, պարզաբանել է, թե պարտադիր չէ ի պատասխան նույն զինատեսակները գործածել՝ կարելի է պատասխանել ավելի փոքր […]
Քաղաքագետ, միջազգայնագետ Հայկ Մարտիրոսյանը դեկտեմբերի 19-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը համարում է էպիզոդային: Այդ մասին նա նշեց, այսօր «Հենարան» մամուլի ակունբում հրավիրված ասուլիսի ժամանակ: «ՀԱՊԿ-ի հանդիպմանը նախագահի խոսքը բավականին նոր խոսք է: Դա առաջընթաց է մեր կողմից: Մինչ այսօր մենք եղել ենք բավական մեղմ ու չափից ավելի հավասարակշիռ: Հիմա ականատես ենք լինում, որ […]
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Ուկրաինայի հայոց թեմի նախկին հոգևոր սպասավոր Լևոն Գըլըճյանը վերահաստատվել է եկեղեցական կարգի մեջ, որպես ամուսնացյալ քահանա՝ Տեր Աբգար անունով: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Տնօրինության համար հիմք է ծառայել Լևոն (Տ. Աբգար քահանա) Գըլըճյանի քահանայական աստիճանի մեջ վերականգնվելու դիմում-խնդրանքը, նույն հարցի առնչությամբ […]






























