18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դաշնակցությունը «թանկ» կվճարի

«Դաշնակցությունը երբ մի բան որոշում է, գնալու է: Ով ինչ ուզում է խոսի, վերջում արդյունքները կտեսնեն: Ոչինչ թող այս ընթացքում մենք վարկանիշի անկում ունենանք, իշխանության հետ լինելը վարկանիշի անկում է ենթադրում,բայց ավելի լավ է , մենք էս գինը վճարենք, քան թե ազգովի պետությունը կորցնենք»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանը փաստեց, որ դաշնակցությունը երբեք չի վախեցել վարկանիշի կորստից: «Մենք վստահ ենք եղել, որ վերջում արդյունքները շատ ավելի կարևոր են, քան թե էն, ինչ խոսացին մեր մասին»:

Ռուստամյանը նշեց, որ ոչ միայն իշխանությունն է վատ վիճակում, այլ նաև ողջ երկիրը:

«Շատ լավ են իրենք հասկանում, ինչի բա գնացին այս փոփոխություններին. հասկացան, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ , մենք այս գինը վճարելու ենք և ունենալու ենք շատ ավելի լավ Հայաստան: Ոչնինչ, թող էս ընթացքում էլ մի քիչ հայհոյեն:

Հանուն գալիք վառ խարույկի, պատրաստ ենք այսօր ծխալ, հանուն վաղվա ճշմարտության, թող որ հիմա ծխանք: Դաշնակցությանը չի կարելի պարզ սխեմաներով վերաբերել, սա պարզունակ կուսակցություն չէ, 32 երկրներում Դաշնակցությունը կառույցներ ունի, ցույց տվեք մեկին, որ դա ունի: Եթե ժողովրդի 80 տոկոսը դժգոհ է մեկից, բայց նրան է ձայն տալիս, ուրեմն մեր երկրում  մի բան էն չէ»:

Հարցին, թե ՀՀԿ-ն հեղիանակզրկված է, Ռուստամյանը պատասխանեց,՜տեսնում են, որ իշխանությունները հեղինակազրկված են, բայց այդ նույն հեղինակազրկված իշխանություններին ժողովուրդը կրկին  ձայն է տալու:

«Մենք ուզում ենք համակարգը փոխենք: Եթե միայն այդ դաշտն է մնացել, մենք պատրաստ ենք այդտեղ պայքարել: Ընդդիմությանը միացանք, մտանք քառյակ, քառյակը մեր ասածները չարեց, տրոհվեց, քառյակը թող մնար մեր գծի վրա, մենք հուժկու մեր խնդիրները կլուծեինք: Չդիմացան անգամ մի երկու ամիս, նշանակում է սխալ մարտավարություն էին ընտրել:

Եթե իշխանությունը հեղինակազրկված է, բոլորիս  խնդիրն է դա: Էդ հեղինակազրկված ուժը մեզ ղեկավարում է : Իրավիճակի մեջ իրական ազդեցություն ունեցողը նա է , մենք մտնում ենք դրա համար, մտնում ենք , որ իշխանության որակն էլ փոխենք, երկրում ստեղծված իրավիճակն էլ »,-եզրափակեց Արմեն Ռուստամյանը:

Հիշեցնենք, Ռուստամյանի մեկնաբանությանը պատասխանել է ՀՀԿ խոսնակը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ