18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Առաջին ու վերջին անգամ լինի, որ ստեղ ռազբորկա ենք անում …

Այսօր ԱԺ նիստի մեկնարկին ԵԽԽՎ-ում ԼՂ կարգավորման թեմայով աղմկահարույց նիստի առնչությամբ կրքերը թեժացան:

Սկզբում ԱԺ  ՀԱԿ խմակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը քննադատեց հայկական պատվիրակությանը` ասելով, որ ԵԽԽՎ-ում լավ չեն աշխատել, և առաջարկեց ԱԺ նախագահին այդ աշխատանքները վերլուծելու համար ԱԺ լսումներ հրավիրել:

Սամվել Ֆարմանյանն էլ հակադարձեց` միակ խմբակցությունը, որը կողմ է քվեարկել հակահայ զեկույցներին, այն խմբակցությունն է, որում, որպես ՀՀ ներկայացուցիչ, ընդգրկված է հենց Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Հրանտ Բագրատյանը, նշեց, որ սխալ է, երբ պատգամավորները բանավիճում են, թե ով ինչպես է աշխատել ԵԽԽՎ-ում:

«Առաջին ու վերջին անգամ լինի, որ այստեղ քննարկենք, թե որ խմբակցությունը ԵԽԽՎ-ում ոնց է քվեարկել: Այո, երբ մենք աշխատել ենք, չենք հարցրել, թե տվյալ պատգամավորը որ կուսակցությունից է: Մենք փող չունենք, որ այդ կուսակցության անդամավճարը փոխանցենք: Առաջին ու վերջին անգամ լինի, որ ստեղ ռազբորկա ենք անում: Ես կխնդրեի, որ երբեք այստեղ այս հարցը էլ չքննարկվի, թե ԵԽԽՎ-ի որ կուսակցությունը ոնց քվեարկեց, մանավանդ, որ տված ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում»,- նշեց  Հրանտ Բագրատյանը:

ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, ի պատասխան, շնորհակալություն հայտնեց բոլոր պատգամավորներին, որոնք աշխատել են ու նպաստել, որ հակահայ զեկույցներից մեկը չընդունվի ԵԽԽՎ-ի կողմից:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ