Ո՞ւմ հետ կտոնի Ամանորը Նաիրա Կարապետյանը /վիդեո/
Ո՞ւմ հետ է նորաստեղծ ընտանիքի երիտասարդ մայրիկը՝ Նաիրա Կարապետյանը, նշելու Ամանորը: Մանրամասները՝ տեսանյութում:
Ո՞ւմ հետ է նորաստեղծ ընտանիքի երիտասարդ մայրիկը՝ Նաիրա Կարապետյանը, նշելու Ամանորը: Մանրամասները՝ տեսանյութում:
Սիրիայի հյուսիս-արեւելքում Ղամիշլի քաղաքի ասորական թաղամասում հնչած պայթյունների հետևանքով 16 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկանում ենք Arevelk.am-ից: Նշվում է, որ հնչած երեք պայթյունի հետևաքով նաև տասնյակ մարդիկ են վիրավորվել են։ Զոհերի մեջ հինգ հայեր են եղել: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 31-ին ժամը 11.00–22.00 դադարեցվում է Շենգավիթ վարչական շրջանի` Ս. Սարգսյան, Ֆրունզեի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղ. 3-րդ փողոցների, Արշակունյաց պող. 40-ից-65 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար;
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների […]
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում դեկտեմբերի 30-ի երեկոյից մեկնարկած ձյան մաքրման աշխատանքներն ընթացել են լույս 31-ի ողջ գիշերվա ընթացքում, նաև շարունակվում են այս պահին: Բացի համապատասխան ծառայությունների մեքենամեխանիզմներից, աշխատանքներում ներգրավված են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Հարկ է նշել, որ գլխավոր և երկրորդական փողոցներում ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են ողջ գիշերվա ընթացքում՝ չդադարող […]
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Ըստ ԱՄՆ բնակչության մարդահամարի բյուրոյի հրապարակած տվյալների՝ աշխարհի բնակչությունը 2016 թ-ի հունվարի 1-ին կկազմոի մոտ 7.3 մլրդ մարդ: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն: Բյուրոյի աշխատակիցների հաշվարկներով՝ աշխարհի բնակչության թիվը հունվարի 1-ին կլինի 7 միլիարդ 295 միլիոն 889 հազար 256 մարդ: Այսինքն՝ նախորդ տարվա համեմատ մարդկանց թիվը կավելանա 78 միլիոնով կամ 1.08 %-ով: Առավել շատ բնակեցված […]
2015 թվականը Թուրքիայում բավական հագեցած էր տարատիպ իրադարձություններով ու զարգացումներով, ինչը, հիրավի, թույլ է տալիս տարին համարել վճռորոշ թուրքական նորագույն պատմության համար: Պատմական տարին կարևոր էր ինչպես ներքաղաքական զարգացումների, այնպես էլ միջազգային իրադարձությունների համատեքստում: Երկար տարիներ ի վեր առաջին անգամ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին հաջորդեց քաղաքական ճգնաժամը և կրկնակի ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, ինչը մեր արևմտյան հարևանի […]
Դեկտեմբերի 30-ին, ժամը 19.31-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ում բախվել են «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի (վարորդի տվյալները ճշտվում են) 35UV887 պ/հ և […]

































