18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՏՏ անվտանգության ոլորտի մասնագետը՝ նախորդ տարվա հաքերային հարձակումների մասին /Սևակ-շաբաթ//

Դեռ օրեր առաջ համացանցում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ ադրբեջանական հաքերները կոտրել են հայկական դեսպանատների կայքերը: Այս մասին իր անձնական կայքում՝ Banman.am, գրառում էր կատարել տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: Վերջինս մասնավորապես գրել էր . «Ադրբեջանական հաքերները շարունակում են հունվարի 20-ին նվիրված գործողությունները։ Այս պահին ադրբեջանական պատկերները կայքերից հեռացված են, փաստացի, այս պահին ոչ մի դեսպանատան կայք չի աշխատում: Սա առաջին լուրջ հարձակումն է ՀՀ պետական ցանցի հատվածի վրա 2009 թվականի սեպտեմբերից»;

Այս հրապարկումից հետո ՀՀ արտգործնախարարությունը հանդես էր եկել համապատասխան հայտարարությամբ և նշել, որ հարձակում, իրավամբ, եղել է, բայց դեսպանատենրի կայքերը գործում են անխաբան:

Միջադեպից հետո Henaran.am-ը որոշեց զրուցել Սամվել Մարտիրոսյանի հետ, որպեսզի վերջինս ամփոփի նախորդ տարին՝ տեղեկատվական անվտանգության տեսանկյունից: ՏՏ անվտանգության մասնագետը մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց.

«Անցած տարի հիմնականում, համեմատած անցյալ երկու֊երեք տարիների հետ, բավականին ավելի հանգիստ է եղել կայքերի վրա հաքերային հարձակումների տեսանկյունից, քանի որ վերջին տարվա ընթացքում նկատվում է մի տարօրինակ երեւույթ․ ադրբեջանական հաքերների ակտիվությունը գնալով նվազում է։ Անցյալ տարիներին ադրբեջանցի հաքերները ստաբիլ օրացուցային օրեր ունեին, երբ իրականացնում էին զանգվածային հարձակումների հայկական կայքերի վրա։ Հիմա դա գրեթե դդարել է։ Իհարկե, լինում են դեռ հարձակումներ, երբ տուժում են նույնիսկ տասնյակ կայքեր, բայց դրանց ակտիվությունը նվազել է անգամներով։ Անցնող տարի, երեւի, ամենաթեժ ժամանակը եղել է ապրիլը, երբ Ցեղասպանության հարյուրամյակի հետ կապված ոչ միայն ադրբեջանական, այլ նաեւ թուրքական հաքերները իրականացրեցին մի շարք հարձակումներ։ Սակայն, հայակական կողմը, հասկանալով վտանգը, նախօրորք պատրաստվել էր եւ վնասները գրեթե զրոյացվեցին․ հաքերներն չհաջողվեց լուրջ վնաս հասցրել։ Մյուս կողմից, շատ են ակտիվացել հայկական հաքերային խմբերը, որոնք ադրբեջանական եւ թուրքական կայքերի վրա իրականացրեցին մի շարք զանգվածային հարձակումներ, որոնց ժամանակ տուժեցին նաեւ պետական եւ ֆինանսական ոլորտի լուրջ կայքեր։ Եթե խոսենք ավելի քրեական ոլորտի հարձակումների մասին, ապա այս տարի նկատվեց աճ անհատական հարձակումների, երբ կիբեր֊քրեական խմբերը փորձում էին գումարներ կորզել անհատներից եւ կազմակերպություններից։ Այս ոլորտում գնալով ավելի վաթթարանում է իրավիճակը»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ