26 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մանե Թանդիլյանը Երեւանի քաղաքապետ է ուզում դառնալ՝ չցանկանալով սեփական երեխաներին հայոց բանակ զորակոչել․ «Ժողովուրդ»

Մենք տեղեկություններ ենք ստանում, որ «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորելու է Մանե Թանդիլյանը. վերջինս արդեն սկսել է ձեւավորել քարոզչական թիմ ու նախապատրաստվել գալիք ընտրություններին: Իհարե, ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի զբաղվելու սեփական քարոզչության կազմակերպմամբ, սակայն առնվազն տարօրինակ է, որ Արցախում մնալու, Արցախը շենացնելու խոստումներ տված Ռուբեն Վարդանյանի քաղաքական թիմի առաջին շարքերում են մարդիկ, որոնք […]

Այսօր մարտի 1-ն է. ոչ մի սպանություն բացահայտված չէ․ «Ժողովուրդ»

Այսօր լրացավ 2008 թվականի արյունալի մարտի 1-ի սպանությունների 15-րդ տարելիցը: Երեւանի կենտրոնում գնդակահարված քաղաքացիների սպանությունները առ այսօր բացահայտված չեն, թեեւ Նիկոլ Փաշինյանը վաղուց խոստացել էր բացահայտել «ուչաստկովիի մակարդակի գործը»: 2018 սեպտեմբերի 11-ին, երբ հայտնի գաղտնալսման օրը ՀՔԾ-ի՝ այսօրվա Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը ԱԱԾ տնօրենի հետ հրավիրել էր մամուլի ասուլիս, ամենայն լրջությամբ հայտարարեց. «Հստակ ապացույցներ […]

Խնդրեմ՝ գեղեցի՜կ, էսթետի՜կ, աչք շոյող լուսանկարներ, մեր ծագումին համապատասխան լուսանկարներ. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր մեջ կան իրական էսթետներ, ովքեր խոցվում են հասարակ երեւույթներից՝ մեր սովորական քաղաքներից, մեր սովորական փողոցներից, մեր սովորական կարկանդակից, մեր սովորական եգիպտացորենից, մեր սովորական ռեստորաններից, մեր սովորական ձվածեղից։ Օ՜, ո՜չ։ Ինչպե՞ս կարելի է։ Այդ ամենի հետ իրենք ի՞նչ կապ ունենք։ Դրանք իրենցը չեն։ Իրենցը բա՜րձր […]

Լաչինի միջանցքում անցակետեր նախատեսված չեն. Լավրով

Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմը պետք է համապատասխանի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, այն չի նախատեսում անցակետերի ստեղծում։ Նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Դրա (խմբ.՝ Լաչինի միջանցքի) գործունեության ռեժիմը պետք է լիովին համապատասխանի 2020 թ. նոյեմբերի […]

«Բա ո՞ւր եք». Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին կոչ է անում զուսպ ու հանգիստ լինել

Ռուսաստանը դեր ունի խաղաղության պայմանագրի քննարկումներում, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Միևնույն ժամանակ, մի քիչ ավել եմ համարում այն ջղաձգումները, նյարդային արձագանքները, որոնք նկատվում են Մոսկվայից, երբ որևիցե այլ կողմ փորձում է ինչ-որ դրական բան անել», – ասաց նա: Սիմոնյանը կարծում է, որ Ռուսաստանը պետք է «մի քիչ ավելի հանգիստ […]

Առաջարկներ կան, որոնց շուրջ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև կոնսենսուս կա. ԱԺ նախագահ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Հայաստանը վաղուց պատրաստ է խաղաղության պայմանագրի կնքմանը: «Բայց Ադրբեջանի կողմից անընդհատ ներկայացվող նոր առաջարկներն ու իրավիճակները, որ տեղի են ունենում սահմանին, իրենց կողմից խնդիր են դարձնում խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը, բայց, այնուամենայնիվ, մենք ամեն ինչ անելու ենք, որ հնարավորինս արագ կնքվի խաղաղության պայմանագիրը», – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում […]

«Բա մեկը չկա ասի, այ Նիկոլ, Արցախ հանձնողին ավելի կսազի թուրքական լյուլյա քյաբաբ ուտելը, այլ ոչ թե ռուսական пирожки». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպե՞ս է լինում, որ Լաչինն ու Աղավնոն, Շուռնուխն ու Գորիս-Կապան 21 կմ հանձնելը՝ հեչ, բայց Հաագայի դատարանի վճիռը՝ մեջ։ 9000 քառ. կմ հանձնել է, Քարվաճառ ու Աղդամ/նռան ֆոտոյի ականջը կանչի/ հանձնել է, Արցախի ինքնորոշումից հրաժարվել է ու հիմա էլ սաղ ազգի առաջ «լոպազանում» է պերաշկի ու սիմինդ ուտելով։ […]

«Արցախի այս առանձնահատուկ ծանր փուլում ուշադրություն դարձրեք այն գործիչներին, դերակատարներին, ովքեր ուղղակի, անուղղակի քարոզում են Ադրբեջանի հետ համագործակցություն». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Արցախի այս առանձնահատուկ ծանր փուլում ուշադրություն դարձրեք այն գործիչներին, դերակատարներին, ովքեր ուղղակի, անուղղակի քարոզում են Ադրբեջանի հետ համագործակցություն: Դա, բնականաբար, հնչեցվում է «հանուն Արցախի» գաղափարախոսության տակ, բայց խորքում ադրբեջանական ինտեգրացիայի ապահովումն է: Խնդիրը ոչ թե ադրբեջանցիների հետ տարբեր հարցերով հանդիպում-բանակցություններին է վերաբերվում, այլ կոնկրետ այն հանգամանքին, որ փորձ է […]

Սպայակազմի զինծառայողները 200 000 դրամի փոխարեն կստանան 150 000 դրամ

ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ այն զինծառայողներին, որոնց հաշմանդամության խումբը վերափորձաքննության արդյունքում 2-րդից ճանաչվել է 3-րդ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից որոշակի դրամային աջակցություն ստանալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի