05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Սրբագրվելու» փորձեր են անում. «Փաստ»

Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ երկրում ստեղծված բավական լարված և տուրբուլենտ շրջափուլով պայմանավորված, հատկապես Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն ու, այսպես կոչված, «անկլավներն» Ադրբեջանի մաս ճանաչելու՝ արդեն բացահայտ հայտարարությունից հետո անհանգիստ իրավիճակ է ՔՊ-ի ներսում, թեկուզ և հատկապես առանձին պատգամավորներ փորձում են ցույց տալ, որ համակարծիք են Փաշինյանի հետ ու նրա կողքին են «մինչև վերջ»։

Ինչպես փոխանցում է թերթի իշխանական աղբյուրը, այս օրերին մի շարք քպական պատգամավորներ և այլ «կարևոր» դեմքեր ներքին կարգով, անձնական շփումների ժամանակ փորձում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական կուրսից տարբերվող գիծ առաջ տանել և էականորեն զատվող հռետորաբանություն կիրառել՝ որոշակի շրջանակների ցույց տալու, թե իրենք կապ չունեն այս ամենի հետ։ Մյուս կողմից՝ կան տեղեկություններ, որ ՔՊ խմբակցության մի շարք պատգամավորներ ոչ միայն կոշտ ու հակադրվող դիսկուրսի մեջ չեն մտնում ընդդիմադիր պատգամավորների հետ, այլև առանձին հանդիպումներ են ունենում թե՛ վերջիններիս, թե՛ ընդդիմության այլ առանցքային ներկայացուցիչների հետ։

Թերթին հայտնի է դարձել, որ հանդիպումների ժամանակ քպականները, տարբեր օրինակներ և իրավիճակներ ներկայացնելով, ամեն կերպ փորձել են արդարացումներ գտնել և «սրբագրվել»։ Այլ կերպ ասած՝ ամեն ինչ անում են վերջնականապես կամուրջները չայրելու, հետագայի համար «հիմքեր» ապահովելու համար»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ