Արյունալի ողբերգությունից մեկ տարի է անցել

Ուղիղ մեկ տարի առաջ Գյումրիում սպանվեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը: Ենթադրյալ հանցագործը Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն էր։ Սարսափելի ոճրագործության հաջորդ օրը՝ հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը, Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվեց կասկածյալը, ով փորձել էր հատել հայ-թուրքական սահմանը: Ավտիսյանների ընտանիքի սպանդից հետո Գյումրիում և Երևանում տեղի ունեցան զանգվածային […]