16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վառել են սպանության մեջ կասկածվողի տունը. Վահագնում վրեժխնդրությունը հաղթել է

Այսօր՝ փետրվարի 27-ի առավոտյան ժամը 7.30-ի սահմաններում փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ  Վահագնի գյուղում երկհարկանի առանձնատուն է այրվում: Դեպքի վայր է ժամանել երկու մարտական հաշվարկ:

Henaran.am-ի թղթակիցը զրուցեց Վահագն գյուղի մի բնակչի հետ, որը նշեց, որ հրկիզել են Կախյանների առանձնատունը:

Մեր զրուցակցի փոխանցմամբ` տունը  պատկանում է օրեր առաջ՝ փետրվարի 22-ին, Վահագնի գյուղում 42-ամյա տղամարդուն սպանելու մեջ կասկածվող Արմեն Կախյանին:

Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Արա Կարապետյանի գլխավորությամբ, փորձաքրեագետներ, քննիչներ:

Հիշեցնենք, որ Լոռու մարզի Վահագնի գյուղում փետրվարի 22-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել. գիշերը ժամը 1:30-ից 2.00-ն ընկած ժամանակահատվածում վիճաբանություն է տեղի ունեցել Վահագնի գյուղի գլխավոր փողոցում, որն ավարտվել է սպանությամբ: Գլխի շրջանում ստացված վնասվածքից մահացել է նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Նվեր Քոչինյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ