04 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Կապիտանը շարքայիններին հարկադրել է իր հետ սեքսուալ գործողություններ կատարել. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց  նախկին զինծառայող, 33-ամյա կապիտան Բ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ: Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հունիսի 27-ին, ժամը 23-ի սահմաններում կապիտան Բ.-ն աշխատասենյակ է տարել շարքային Գ.-ին, վերջինիս օգնություն կանչելու հնարավորությունից զրկելու նպատակով փակել է սենյակի դուռը, Գ.-ի դիմադրությունը հաղթահարելու նպատակով […]

Սերժ Սարգսյանը խիստ շտապում է. Ժողովուրդ

«Երեկ Սերժ Սարգսյանը հասցրել է «ստորագրել» հենց երեկ ԱԺ-ի կողմից ընդունված «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Սովորաբար օրենքների քվեարկությունից մի քանի օր հետո է նախագահը ստորագրում այն: Բայց երեկ այդ օրենքի քննարկումը ԱԺ-ում ավարտվեց 15.30-ին, դրանից մի քանի ժամ անց պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը այն ստորագրել է արդեն: Կարելի է […]

ՀՅԴ-ում նոր կռիվ է ընկել. Հայկական Ժամանակ

Դաշնակցական Արծվիկ Մինասյանի նախարար նշանակվելուց հետո նրա փոխարեն որոշվել է խորհրդարան բերել ԱԺ նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանին: ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն, սակայն 10-րդ հորիզոնականում գտնվող Կարեն Շախմուրադյանն է, որը սպանված գործարար Կարեն Շախմուրադյանի որդին է եւ ‹‹Կարկոմավտո›› ընկերության սեփականատերերից մեկը: Ռուզան Առաքելյանը 11-րդն է: ՀՅԴ-ամերձ շրջանակների փոխանցմամբ`  Կ. Շախմուրադյանը չի ցանկանում մանդատը զիջել որեւէ […]

Երեք տարբերակ կա

Մի կողմից՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի, մյուս կողմից՝ Ադրբեջանի միջեւ հրադադարի հաստատումից անցել է 21 տարի, սակայն այս տարիների ընթացքում խնդրի կարգավորման ճանապարհին առաջխաղացում չի եղել։ Որոշ մասնագետներ էլ իրավիճակը փակուղային են համարում, գրում է russiancouncil.ru-ն։ Վերջին տարիներին իրավիճակը սրվել է, շփման գծում ծանր զինտեխնիկա է կիրառվում։ Զոհերի թիվն ավելանում է, անգամ՝ խաղաղ բնակչության շրջանակներում։ Հիմնախնդրի ինչպիսի […]

35 տարուց մարդկության ուղիղ կեսը կարճատես կլինի

2050 թվականին երկրագնդի բնակչության կեսը կարճատես լինեն, իսն նրանց 1/10-րդ մասը տեսողության հետ լուրջ խնդիրներ կունենան։ Այդպիսի մռայլ կանխատեսումներ են արել ավստրալացի գիտնականները։ Նրանք ուսումնասիրություններ են իրականցրել 2,1 միլիոն մարդու շրջանակներում եւ տեսել, որ նախորդ տարիների համեմատ՝ մարդկանց տեսողությունը գնալով վատանում է։

Վահան Բաբայանի վերջին գիրքը` Հիտլերի ‹‹Mein Kampf››-ը

Գրքերին ու գրականությանը առընչվող հարցազրույցների շարքը շարունակվում է:  Henaran.am-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի հետ: ‹‹Այսօր քաղաքական այս թոհուբոհի մեջ գիրք չեմ նվիրել որևէ մեկին ու նվեր էլ չեմ ստացել: Կցանկանայի, որ մեր երկրում գիրք կարդալը միշտ էլ լիներ պահանջված ու ընդունված: Սիրում եմ դետեկտիվ ժանրը, հատկապես՝ Արթուր Կոնան Դոյլ: Հայ գրականությունից կառանձնացնեի Թումանյանին: […]

Այսպես էր Սոդոմ-Գոմորում. այսպես չի կարելի շարունակել

Տէրն ասաց. «Եթէ Սոդոմում՝ այդ քաղաքում գտնուի յիսուն արդար, յանուն նրանց ես կը խնայեմ ամբողջ քաղաքը»։ Տեսնու՞մ եք այսօր ինչ է կատարվում աշխարհում: Ահավոր չարություն, ծով արյուն, հպարտություն, եսասիրություն ու գոռոզություն, հարգանք չկա մարդկային կյանքի նկատմամբ, էլ չեմ ասում կարեկցանք կամ սեր: Իսկ մեր նեղ շրջանակներում, ամեն մեկս վազում ենք, որ ավելի շատն ունենանք, ի […]

Քրեական գործ է հարուցվել ոստիկանի նկատմամբ

Քաղաքացի Գոհարիկ Ս.-ն, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերի շրջանակներում, հայտնել է ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ տվյալներ: ՀՔԾ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ Գոհարիկ Ս.-ն հայտնել է, որ ոստիկանության ծառայողի ուղղորդմամբ ինքն ու եղբայրը թմրամիջոցներ են գցել իրենց տանը հյուրընկալված ծանոթների հագուստների և նրանց ավտոմեքենաների […]

Նոր հնարավորություն վարորդների համար

Գործադիրի հաստատմանն է ներկայացվել նախագիծ, որի ընդունման դեպքում կպարզեցվի վարորդ-ԱՊՊԱ փոխհարաբերությունները: Ըստ այդմ` ավտովթարի մասնակից վարորդների կողմից լրացվող համաձայնագիրը թույլ կտա վերջիններիս առանց ապահովագրական ընկերությունների ներկայության` վթարի մասնակից կողմերի փոխհամաձայնությամբ լրացնել համաձայնագիրը` խուսափելով ժամերով ԱՊՊԱ-ին սպասելուց: Եթե նախագիծն ընդունվի, 50 հազար դրամը չգերազանցող ավտովթարների ժամանակ վարորդները տեղում համաձայնության կգան, կլրացնեն համաձայնագիրը եւ կազատեն վթարի վայրը: Միայն […]

Վարչապետն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է «Մեգերյան կարպետ»-ի արտադրամասերով և թանգարանով՝ ծանոթացել ընկերության գորգագործական աշխատանքներին: Ընկերության ղեկավարները վարչապետին են ներկայացրել «Մեգերյան կարպետ»-ի զարգացման առաջիկա ծրագրերը: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել ներդրումային նոր ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար: Այնուհետև Հովիկ Աբրահամյանը ներկա է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի