16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Տարածքը սուպերմարկետ կդարձնեմ. «Մալաթիա» տոնավաճառի սեփականատերն անդրդվելի է

Տաղավարների բարձր վարձավճարների դեմ փետրվարի 26-ին գործադուլ հայտարարած Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների մի մասն այսօր՝ փետրվարի 27-ին, շարունակում է գործադուլը:

Այսօր բողոքող առևտրականներին հանդիպեց «Մալաթիա» տոնավաճառի սեփականատեր Սամվել Ավետիսյանը: Ավետիսյանը նշեց, որ չի պատրաստվում խոշոր զիջումների գնալ:

«Իմ հասցեին ինչ բառ ասես` ասում եք: Ես ընտանիք ու երեխաներ ունեմ: Ներող եղեք, բայց սա իմ բիզնեսն է ու չեմ կարող 20 հազարից ավելի իջեցում անեմ: Եթե մինչև ամսի 1-չվճարեք տաղավարների վարձավճարը` կազատեք տարածքը: Ես իմ տարածքում սուպերմարկետ կբացեմ: Սա բիզնեսի օրենք է»,-ընդգծեց սեփականատերը:

Զրույցից հետո առևրականների մի մասը նշեցին, որ ստիպված կհարմարվեն: Մի մասը ,սակայն, տեղեկացրեց, որ չեն լռելու:

«Հնարավոր չի, չեն թողնում մեր հալալ քրտինքը վայել ենք»,-ասաց առևտրական մի կին, ով միայն մարզակոշիներ էր վաճառում և դժգոհ էր առևտրից:

Հիշեցնենք, որ Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մի քանի հարյուր աշխատակիցներ փետրվարի 26-ին  գործադուլ են հայտարարել ու բողոքի ակցիա  անցկացրել տոնավաճառի մոտ` փակելով երթեւեկելի փողոցը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ