21 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ամենապահանջված Մխիթարյանը

Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ իր թիմի ամենապահանջված դեմքերից մեկը: Derwesten.de կայքի փոխանցմամբ` Մխիթարյանն այցելել է պատանիների աջակցության ավետարանչական հիմնադրամ: 27-ամյա ֆուտբոլիստն իր միակ հանգստյան օրը նվիրել է հիմնադրամի 50-ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Գերմանիայի Մենդեն քաղաքում: 6-22 տարեկան 40 երեխա  հանդիպել է Մխիթարյանին, որն իր ինքնագրով գնդակներ է բաժանել նրանց: […]

Էրդողանը կայցելի Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Ադրբեջան նախատեսված է փետրվարի կեսերին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, որի մասին տեղեկացրել են նախագահի արարողակարգային վարչությունից։ Տեղեկատվության համաձայն՝ այժմ հստակեցվում են այցի ժամկետները, ինչպես նաեւ տեւողությունը: Բաքու Էրդողանի այցի ընթացքում տեղի  կունենա նաեւ Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը։

Ավազակի հույսը

Ձեր հույսը մի կորցրեք: Ավազակը զղջում է ու առաջինը գնում Դրախտ: Մինչդեռ առաքյալը դառնում ողբերգական կերպար ու իր մատնության զոհը: Թե այս ամենն ինչպես է կատարվում մեր բոլորի համար մեծ դաս է, գրում է , գրում է Աթանաս Լիմասոլցին ու ավելացնում, որ հենց այս բաների պատճառով մարդը երբեք պիտի չհուսահատվի ու իր հույսը չկորցնի իր […]

Ադրբեջանի փորձերը՝ ղարաբաղյան հիմնահարցին տալ կրոնական երանգ, անթույլատրելի են . Շարմազանով

Հարգելի խորհրդարան, ԱԺ գարնանային նստաշրջանը մտավ իր իրավունքների մեջ եւ,նկատի ունենալով, որ 2016 թվականը նախորդելու է ընտրական 2017-ին, բնականաբար, այս դահլիճում զգացմունքային եւ ականջահաճո հայտարարությունների պակաս չի լինի: Սա բնական է, քանի որ դա քաղաքական կյանքի անբաժանելի մասն է: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ իշխանությունը՝ ի դեմս Հանրապետականի, չի կարող իրեն թույլ տալ նման շռայլություն: Մենք պետք է նախ […]

Ավիրում են, թալան են անում, ո՞վ ա տերը …

«Վանաձոր-Քիմպրոմի» աշխատակիցները 100 մլն-ի աշխատավարձի պարտքի խնդրով կդիմեն արդարադատության նախարարություն: Փետրվարի 2-ին Վանաձորի Հայքի հրապարակում էին հավաքվել «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատակիցները: 2011թ.-ին որոշ ժամանակով «Վանաձոր-Քիմպրոմի» կազմից  դուրս եկած ՋԷԿ-ը, որն այն ժամանակ անվանվել էր «Ռեջիոն Էներջի», այժմ կիկին  գործարանի կազմում է: Կարճ  ժամանակով առանձնանալը, սակայն, աշխատողների վրա թանկ է նստել: Աշխատակիցների խոսքով՝ «Ռեջիոն Էներջին» սկզբնական շրջանում կանոնավոր […]

Սպանել է 2 տարեկան որդուն եւ ինքնասպան եղել

ՌԴ Կրասնոյարսկի շրջանում քրեական գործ է հարուցվել երիտասարդ տղամարդու եւ մանկահասակ երեխայի մահվան կապակցությամբ։ Ինչպես պարզվել է, կիրակի երեկոյան 36-ամյա տղամարդը սպանել է իր 2 տարեկան որդուն, ինչից հետո ինքնասպան է եղել։ Տղայի ծնողները, տեսնելով, որ որդին իրենց զանգերին չի պատասխանում, գնացել են նրա տուն, կոտրել դուռն ու հայտնաբերել նրա եւ փոքրիկի դիերը։ Դիերի կողքին ատրճանակ […]

H1N1 և H3N2 վիրուսները Վրաստանում խլել են 8 մարդու կյանք

Հասարակական առողջության ու հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեը հայտարարել է, որ  Վրաստանում H1N1-ից բխած բարդությունների հետևանքով մահացել է 7 մարդ։ Այս մասին տեղեկացնում է Sputnik լրատվական գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեկ մարդ էլ մահացել է H3N2 վիրուսի հետեւանքով։ «Դժբախատաբար, մեզ մոտ գրանցվել է մահվան 8-րդ դեպքը, եւ այդ բոլոր դեպքերը կապված […]

«Նամյոկ» ընկերավարներին

Ցավոք, մեր երկիրը անփառունակ վախճաններ տեսել է։ Սա՝ ի պատասխան ՀԱԿ-ի հայտնի պարոնին։ Իսկ հիմա՝ բուն թեմայի մասին։ Ինչպես ասում են՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Հայաստանի հանրապետական կուսակցությունը և իշխանությունը առավելագույնս օգտագործում են հնարավորությունները ավելի արդյունավետ կառավարելու, քաղաքական ուժերին պետական կառավարման համակարգում ներառելու, նրանց կարողությունները ի շահ երկրի ու ժողովրդի ծառայեցնելու համար։ Հանրապետական կուսակցությունը երբեք չի խորշել կոալիցիաներ, տարբեր […]

Սաքունցի եւ Խզմալյանի խնդրագիրը

Մեկ ամսից լրանում է նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության ամոթալի եւ ողբերգական իրադարձության՝ Մարտիմեկյան ջարդի ութերորդ տարելիցը: Այդ օրը իշխանությունները առաջին անգամ կրակեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա, որի հետևանքով սպանվեցին տասը քաղաքացիներ և հարյուրավորները ստացան տարբեր աստիճանի ֆիզիկական վնասվածքներ և տասնյակ քաղաքացիներ ազատազրկվեցին իրենց քաղաքական հայացքների համար։ Դա անթույլատրելի հարված էր Հայաստանի Հանրապետության՝ որպես Եվրոպայի Խորհրդի […]

Գիտնականների ահազանգը. Եվրոպան ջրի տակ կհայտնվի

Գլոբալ տաքացումը պատճառ է հանդիսացել, որ գիտնականներն մտահոգվեն եւ հայտարարեն, որ 30-ից 70 տարի անց ջրի տակ կանցնեն Արեւմտյան, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի զգալի տարածքներ, եթե համաշխարհային հանրությունը չձեռնարկի անհրաժեշտ միջոցներ: Այս մասին Lenta.ru-ի փոխանցմամբ նշված է Շրջակա միջավայրի հարցերով եվրոպական գործակալության զեկույցում։ Գործակալությունն առաջին անգամ գլոբալ մոնիթորինգի է ենթարկել Եվրոպայի ջրային պաշարների վիճակը եւ կանխատեսումներ է արել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի