15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հաճախորդին «խաբելու» հոգեբանական հնարքները

Հոգեբան Սամվել Խուդոյանը այսօր` փետրվարի 27-ին հրավիրված  ասուլիսին անդրադարձավ  սուպերմարկետինգի փոքրիկ բիզնես մեքենայություններին:

Սամվել Խուդոյանը նկատեց, որ սուպերմարկետներում հաճախ ապրանքը թերակշռում են, այսինքն՝ շատ ապրանքներ վերակշռելուց տեսնում ես՝ հինգ-տասը գրամ պակաս է:

«Դա ակնհայտ խաբեություններից է, որ որոշ սուպերմարկետներում անում են: Դեղորայքը մեզ մոտ սարսափելի թանկ է, որը գալիս է մոնոպոլիայից»,-փաստեց հոգեբանը:

Խուդոյանը  որոշ հոգեբանական միջոցներ նշեց, որոնք հաճախ օգտագործվում են սուպերարկետներում, ինչպես օրինակ էժան ապրանքները ներքևում դնելը, առաջին անհրաժեշտության ապրանքները խանութների վերջում դնելը, գինը հարյուր գրամի չափով նշելը և նմանատիպ այլ միջոցներ:

«Հացի հոտը, ուտելիքի հոտը առևտուրը խթանում է շատ ուժեղ: Պարզվել է եթե երաժշտության ռիթմը սրտի ռիթմից ցածր է լինում առևտուրը շատ ուժեղ աճում է: Իսկ թեժ ժամերին արագ երաժշտություն են դնում, որ ժողովուրդը արագ շարժվի»,-ընդգծեց հոգեբանը:

Խուդոյանի խոսքով` վաճառողի կողմից հոգատարությամբ ապրանքը գովելը նույնպես հոգեբանական խաղ է, որը պարտավորեցնում է գնել տվյալ ապրանքը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ