05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

«Արմենիս բերեցին ցինկվի դագաղում` երեսը չտեսա…» /վիդեո/

Արմեն Հովհաննիսյանը մի երազանք ուներ` հաղթանակ տոնելուց հետո մշտապես հաստատվել Բերդաձորում: Սակայն հաստատվեց արցախյան պատերազմի զոհվածների հուշահամալիրում` Եռաբլուր պանթեոնում: Հերոսի մայրը որդու կողքին է, նրա հետ է նշում բոլոր տոները` հատկապես Հայոց բանակի օրը: Henaran .am -ի հետ զրուցակիցը Արմենի մայրը` Լաուրա Խոջումյանն է: « Արմենը չէր մտածում ամուսնանալու մասին, ասում էր` մամ,  գուցե զոհվեմ, չեմ ուզում որբեր […]

Մարուքյանը մարտահրավեր է նետում կառավարությանը /վիդեո/

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը մարտահրավեր է նետում կառավարության հակակոռուպցիոն խորհրդին: Նախօրեին Հայաստանին հատկացվեց հերթական դրամաշնորհը՝ հակակոռուպցիոն ռազմավարությունը ճիշտ իրականացնելու համար: Մանրամասները` տեսանյութում:

Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունեց Ճապոնիայի ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ բանագնացին

Փետրվարի 9-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ճապոնիայի ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ բանագնաց, դեսպան Թոշիհիրո Այկիին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորեց Ճապոնիայի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների հետագա խորացումը և տարբեր ոլորտներում բազմաբովանդակ փոխգործակցության ընդլայնումը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ճապոնիայի ԱԳՆ հատուկ բանագնացն ընդգծեց, որ իր երկիրը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության խթանումը, ինչին […]

Շրջադարձային

Անցած հինգշաբթի տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին հասարակական-քաղաքական դաշտի չարդարացված սպասումները ըստ ամենայնի` կփարատվեն քիչ անց: Վաղը` փետրվարի 10-ին տեղի կունենա ՀՀԿ ԳՄ նիստը, որը նախապես հայտարարվածից ավելի շուտ է հրավիրվել. ոչ թե հինգշաբթի, այլ չորեքշաբթի: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանից: Վերջինս նիստի օրակարգից մանրամասներ չներկայացրեց, ասաց` բոլոր հարցերը նիստից […]

Հայաստանում կկառուցի նոր միջուկային էներգաբլոկ

ՀՀ կառավարության առաջիկա նիստում (փետրվարի 11-ին) հաստատմանն է ներկայացվել ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագիրը: Համաձայն ծրագրի՝ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքների մեկնարկը նախատեսված է 2018թ., իսկ շահագործման հանձնումը՝ 2026թ-ին: Նախագծի հիմնավորման մեջ հիշեցվում է, որ 2014 թվականի դեկտեմբերի 20-ին ստորագրվել է «ՀՀ Կառավարության եւ ՌԴ Կառավարության միջեւ Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման […]

Գյումրին ազատվում է վերջին «դոմիկներից»

«Շիրակ կենտրոնը» ՀԿ-ից տեղեկացնում են, որ միանշանակ է, որ Գյումրին հնարավոր չէ դուրս բերել հոգեբանական ծանր և ճնշող մթնոլորտից, քանի դեռ քաղաքը չի ազատվել կիսախարխուլ տնակներից, որոնցից մոտ 1000-ն այսօր նույնիսկ բնակելի չեն: «Շիրակ կենտրոն»-ը ներկայումս  շարունակում է «Միասին կարող ենք Գյումրին օր առաջ ազատել վագոն-տնակներից» ծրագիրը, որի  շրջանակներում ձեռք բերվել եւ քանդել վաղուց շարքից դուրս եկած […]

Արցախում տնտեսական աճ է գրանցվել

Անցյալ տարի ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի տարեկան ծավալը կազմել է 53,3 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ արձանագրելով 2% աճ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝    այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ  այս մասին ասել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը: «Բացի այդ, ոլորտում ձևավորվել է շուրջ 330 նոր աշխատատեղ: Արդյունաբերության խթանմանը հատկապես նպաստել է մշակող արդյունաբերության աճը: Հունվար–նոյեմբեր ամիսներին այդ ոլորտի […]

Ընտրախախտումների վերաբերյալ հարուցված քրեական գործերի թիվը 72 է

ՀՀ Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ  փետրվարի 9-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հարուցվել է 72 քրեական գործ: 19 քրեական գործ 22 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 30 քրեական գործերով 34 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, 5 քրեական գործով 5 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի