03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ինդոնեզիայում նոր դեսպան ունենք

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշել է Աննա Աղաջանյանին նշանակել Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Ջակարտա): Աննա Աղաջանյանի կենսագրությունը՝ այստեղ:

Ինչո՞ւ են պարտվում սպառողները

Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության օրն է: Թեմայի առնչությամբ հրավիրված ասուլիսին  «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» փոխնախագահ Մելիտա Հակոբյանը նշեց, որ, ըստ նրա, կրթական համակարգում պետք է ներդրվի սպառողական կրթություն, ինչը մեր հասարակությանը ավելի քաղաքակիրթ կդարձնի: «Ես հույսեր եմ կապում կրթության և գիտության նոր նախարար Լևոն Մկրտչյանի հետ և հույս ունեմ, որ նման առարկա իսկապես կներդրվի […]

Օսկանյանի ուշագրավ հայտարարությունը Քոչարյանի եւ մարտի 1-ի մասով

Պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այսօր խորհրդարանում պատասխանեց լրագրողների հարցերին` մասնավորապես իր կողմից ստեղծվելիք քաղաքական ուժի առնչությամբ: Լրագրողները հարցրին` կուսակցություն ստեղծելը ենթադրու՞մ է, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն:  Վարդան Օսկանյանը նշեց, թե նոր քաղաքական ուժը եւ երկրորդ նախագահը  առընչություն չունեն` հավելելով. «Ես ինձ չեմ դնելու այն վիճակի մեջ, որ անընդհատ ինձ տարանջատեմ Քոչարյանից»: […]

Բուլղարիայում ՀՀ դեսպան է նշանակվել Արմեն Սարգսյանը

Այսօր ՀՀ նախագահի մեկ այլ որոշմամբ Բուլղարիայի Հանարպետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Արմեն Սարգսյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի […]

Արսեն Սհոյանը ազատել Բուլղարիայում ՀՀ դեսպանի պաշտոնից

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արսեն ՍՀՈՅԱՆԻՆ ազատել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Ավստրալիայի դեսպանը, գտնվելով Անկարայի պայթյունից 20մ հեռավորության վրա, փրկվել է

Երեկ երեկոյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Քըզըլայ շրջանում տեղի ունեցած պայթյունի ժամանակ այդ վայրով անցնելիս է եղել Ավստրալիայի դեսպան Ջեյմս Լարսենը, գրում է Ermenihaber.am-ը: Վերջինիս մեքենան գտնվել է պայթյունից ընդհամենը 20մ հեռավորությոն վրա, սակայն, բարեբախտաբար, դեսպանը փրկվել է` չստանալով որևէ մարմնական վնասվածք: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` դեսպանի մեքենայում գտնվող Ավստրալիայի դիվանագիտական առաքելության այլ աշխատակիցները ևս […]

Մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. մարտի 13-ին, 79 տարեկանում, կյանքից հեռացել է ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Հովիկ Հովհաննեսի Հախվերդյանը: Հովիկ Հախվերդյանի թաղման կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով:

Հանքարդյունաբերական ոլորտի ներկայիս իրավիճակը բավարար չէ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Հայաստանում Կանադայի դեսպանատան հետ համատեղ այսօր Երևանում կազմակերպել է հայ-կանադական գործարար համաժողով, որը նվիրված է երկու երկրների գործակցության հետագա հնարավորությունների բացահայտմանը: Իր ելույթում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը խոսել է հանքարդյունաբերական ոլորտում ներկայիս իրավիճակի մասին. «Այսօրվա իրավիճակը չի բավարարում պետության և հասարակության կողմից ներկայացվող պահանջներին: Մասնավորապես, […]

Սա ռուս-ամերիկյան դավադրություն է. Նիկոլ Փաշինյանը տաքացավ

ԱԺ-ում այսօր ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նորմալ չէ այն, որ մենք տարածաշրջանում ամենաթանկ գինն ենք վճարում էլեկտրաէներգիայի համար: Փաշինյանն ընդգծեց, որ միջազգային աուդիտը ցույց է տալիս, որ ՀՀ սպառողներից էլեկտրաէներգիայի վարձավճարի հավաքագրումը հասնում է 94 տոկոսի: «Բիբինը մեր փողերը հավաքել է ու եկել, մեր դուռը կտրել ու շանտաժ է անում, թե ձեր էներգետիկ […]

«Բորուսիա»-«Մայնց» հանդիպման ժամանակ երկրպագու է մահացել․ Հենրիխ Մխիթարյանը ցավակցել է

Գերմանական Բունդեսլիգայի «Բորուսիա»-«Մայնց» հանդիպման ժամանակ մարզադաշտում մահացել է երկրպագուներից մեկը։ Ինչպես տեղեկացրել է Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, Բունդեսլիգայի 25-րդ տուրի  «Բորուսիա»-«Մայնց» հանդիպման ժամանակ սրտի կաթվածից մահացել է ակումբի երկրպագուներից մեկը, մեկ այլ երկրպագու սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի առթիվ Հայաստանի ֆուտբոլի  ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցավակցել է մահացած երկրպագուի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի