Չեն վստահում նախարարին. պահանջում են/վիդեո/
Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության շենքի դիմաց հավաքված «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նախարար Լեւոն Յոլյանից պահանջում են, որ իրենց էլ ընդգրկեն աշխատանքային խմբի մեջ:
«Նախարարի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մինչեւ ապրիլի մեկը պետք է ուսումնասիրի «Նաիրիտ»-ում առկա վիճակը պարզելու ու հետագա անելիքները հստակեցնելու համար, պենք պահանջում ենք, որ աշխատանքային խմբում ընդգրկեն նաև մեզ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարանի նախկին աշխատակիցներից Տիգրան Կարապետյանը:
Գործարանի աշխատակիցները նամակ փոխանցեցին նախարարին. «Մենք կառավարությանը, նախարարին չենք վստահում, այդ իսկ պատճառով էլ ցանկանում ենք, որ մեր մարդկանիցից մի քանիսը ևս մանսակցեն այդ հանձնաժողովի կոմղից տեղի ունեցող ուսումնասիրություններին: Մենք ունենք լավ մանսագետներ ովքեր կարող են իրենց գիտելիքներով հանձնաժողովին օգնել և այնպես անել, որգործարանը վերագործարկվի»,-ընդգծեց աշխատակիցը:
Հիշեցնենք, որ ձեռնարկությունը չի աշխատում 2010թ. ապրիլից: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ասել էր, որ եթե լինի պոտենցիալ ներդրող, պետությունը պատրաստ է սառեցնել պարտքերը եւ վերագործարկել «Նաիրիտ» գործարանը:
Մանրամասները` տեսանյութում