04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Սկսել են մաքրել մայրաքաղաքի ջրանցքների ու գետերի հուները

Գարնան առաջին օրվանից մաքրվում են մայրաքաղաքի վարչական շրջաններով անցնող գետերի ու ջրանցքների հուները: Գործընթացի հիմնական նպատակը բարձրադիր հատվածների ձնհալի, ինչպես նաև գարնանային տեղումների ժամանակ հնարավոր հեղեղումներից խուսափելն է:

Միաժամանակ հեռացվում է տիղմն ու այս կերպ կանխվում է նաև տհաճ հոտի տարածումը միջավայրում, իսկ ջրի հոսքը դառնում է անարգել:

Կուտակված աղբը հենց տեղում հատուկ տեխնիկայով տեղափոխվում է համապատասխան աղբավայրեր: Գետերի ու ջրանցքների հուները մաքրելու գործընթացը կտևի մինչև ապրիլի 15-ը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ